15:37 01.12.2020
Ռուսաստանը մտադիր է համագործակցել ամերիկյան ապագա վարչակազմի հետ բացառապես ազնվության, փոխադարձ հարգանքի և հավասար իրավունքների սկզբունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կազինֆորմ» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք աշխատանքային կարգով հանգիստ վերլուծում ենք այս ամենը, մենք կընդունենք ամերիկացի ժողովրդի ցանկացած որոշում և կաշխատենք ցանկացած վարչակազմի հետ: Իհարկե, միայն ազնվության, փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա»,- ասել է Լավրովը:
Նախարարի խոսքերով՝ Մոսկվան, «այս տեսանկյունից», իրավունք ունի ապավինել այն բանին, որ Վաշինգտոնը սկսի հաշվի նստել այլ միջազգային խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ղազախստանի, և նրանց ինտեգրացիոն միավորումների օրինական շահերի հետ:
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխարհում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո:
«Մենք ելնում ենք այն փաստից, որ վաղաժամ է քննարկել միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ում ընտրությունների հետևանքները նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Բնականաբար, մենք ուշադիր հետևում ենք Ատլանտյան օվկիանոսի այն կողմում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ում Ջոզեֆ Բայդենի վարչակազմի իշխանության գալն ինչպես կանդրադառնա աշխարհում իրավիճակի վրա:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին նշել է, որ, դատելով Բայդենի արած հայտարարություններից՝ նրա արտաքին քաղաքականությունն ավելի նման կլինի այն քաղաքականությանը, որը «ժամանակին տանում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման»:
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...