17:27 01.12.2020
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ Հանրային խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին` խնդրելով անհապաղ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց ղեկավարների մակարդակով խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի գործադրումը, ցավոք, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմի ագրեսիան նախաձեռնողի անունը մինչ այժմ երբեք չի հիշատակվել: Իսկ Ադրբեջանը, որն այս պատերազմի ագրեսիա հրահրողն է, որը 1990թ. ի վեր երրորդն է, շարունակում է նոր ռազմական հանցագործությունները նույնիսկ հրադադարից հետո, որն իրականացվեց Ռուսաստանի միջնորդությամբ՝ անտեսելով բոլոր միջազգային նորմերն ու պարտավորությունները:
Սույն թվականի նոյեմբերի 10-ին կայացած եռակողմ հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց ու մահացածների փոխանակմանը: Հետևյալ հայտարարության մեջ նշված չէ հստակ ժամկետ մեր հայրենակիցների ապահով տեղափոխումն իրականացնելու համար: Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի պահանջները, ձգձգում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձն ապահովելու գործընթացը՝ նրանց նկատմամբ կիրառելով ոչ մարդկային վերաբերմունք: Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել և ճնշում գործադրել և խնդրին հրատապ լուծում տալ:
Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է լինում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ:
Խստորեն դատապարտելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը՝ պայմանավորված բացառապես հայերի էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև ադրբեջանական հասարակության կողմից դրա գովաբանումը, պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:
Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է խստագույնս դատապարտվեն։
Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործությունները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է հանդիսանում ադրբեջանական կողմի համար՝ առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ։
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները: Խնդրում եմ Ձեզ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղին առնչվող խորհրդաժողովի ժամանակ համանախագահների ընդունած մանդատը մասնավորապես նախատեսում է, «հակամարտության կողմերի հետ աշխատել վստահության ամրապնդման միջոցների մշակման ուղղությամբ, մասնավորապես հումանիտար ոլորտում` դրանք համաժամացնելով քաղաքական գործընթացների հետ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունեցին նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությունը, որի պայմանները պատշաճ կերպով չեն իրականացվում Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայկական կողմն սահմանած ժամկետում իր ռազմական զորքերը դուրս է բերում բոլոր տարածքներից: Եվ հայ հասարակությանը հետաքրքիր է իմանալ, թե ինչու տարածքների հետ կապված պարտավորությունը պետք է կատարվի հստակ ժամկետներում, իսկ մյուսը, որն առնչվում է կենդանի գերիների կամ մահացածների ճակատագրին, չպետք է անմիջապես իրականացվի:
Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և պատասխանատվությունը դառնում են պարտադիր հանձնառություններ՝ կա՛մ դադարեցնել բոլոր պարտավորությունների կատարումը, կա՛մ դրան նպաստել համապարփակ ձևով և ժամկետներում:
Հաշվի առնելով այս խնդրի հրատապությունը` կոչ ենք անում նախաձեռնել և ժամանակավոր այց կատարել Ադրբեջան և վերահսկել իրավիճակը սահմանային վայրերում՝ կանխելու գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև իրականացնել բոլոր անհրաժեշտ ջանքերը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աջակցելու հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում:
Այս իրավիճակում Ձեր առաքելությանը համապատասխան գործելով՝ Դուք կարող եք անմեղ մարդկանց կյանքեր փրկել, քանի որ հայերի և ադրբեջանցիների խաղաղ համագոյակցությունը, ցավոք, այս պայմաններում անհնար է, քանի որ շարունակում ենք տեղեկություններ ստանալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ։
Կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանում հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները և լրացուցիչ երաշխիքների շրջանակներում պաշտպանելու վիրավորների իրավունքները»:
Հարգանքով՝
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան»:
14:33 06.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 5-6-ըԲացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոց […] ...
14:20 06.08.2025
Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը անդրադարձել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Բրյուսել և Լյուքսեմբուրգ սույն թվականի հուլիսի 15-17-ը կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման տեսանկյունից հաղորդակցությունների ապաշրջափակումը […] ...
14:11 06.08.2025
Պուտինը Կրեմլում ընդունել է ՈւիթքոֆինՎլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման սկզբում նրանք ժպտացել են միմյանց, ձեռք սեղմել և մի քանի արտահայտություն փոխանակել։ Բանակցություններին ներկա են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ Ներդրումային ֆոնդի ղեկավարԿիրիլ Դմիտրիևը։ Ամերիկացի դիվանագետը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է […] ...
13:45 06.08.2025
Հայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց․ Սյունիքի պարեկների բացահայտումըՀուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։ Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։ Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ […] ...
13:35 06.08.2025
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԵղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս […] ...
13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...