12:30 02.12.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և մյուսների դատաքնությունն այսօր վերսկսվեց: Ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպան Դիանա Բարսեղյանի փոխարեն դատարանը ներգրավվեց այլ հանրային պաշտպանի՝ Աննա Ծառուկյանին:
Պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն էր ուղարկել դատարան նիստը հետաձգելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ կնոջ հայրը կորոնավիրուսով է վարակված, և ինքը կոնտակտավոր անձ է, չի կարող ներկայանալ: Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունը, քանի որ դատական վիճաբանությունների փուլում են, չկա վկաների հարցաքննություն, և պետք է հնչեն մեղադրական ճառեր, պաշտպան Եգորյանը կարող է դրանց ծանոթանալ ձայնագրության միջոցով:
Բացի այդ, ամբաստանյալներն ապահովված են հանրային պաշտպաններով: Պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց թույլատրել Պավել Մանուկյանին մասնակցել դատական նիստին, թեև նրա սանկցիայի ժամկետն ավարտված չէ:
Հիշեցնենք՝ դատարանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել և հեռացրել էր՝ դիմակ չկրելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել, որը նրան այժմ ազատում է դիմակ կրելու պարտադրանքից: Դատարանը վերանայեց իր որոշումը և թույլատրեց Պավել Մանուկյանին մասնակցել նիստերին: Նիստին ներկա էր ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Առուստամյանը:
Նա հայցադիմում ներկայացրեց ավելի քան 69 մլն դրամի բռնագանձման պահանջով, որը պետք է տարածվի բոլոր ամբաստանյալների վրա։ Այդ գումարը, ըստ ոստիկանության ներկայացուցչի, ձևավորվել է ՊՊԾ գնդի տարածքում մեքենաների հրկիզման և շենք-շինությունների վնասման հետևանքով: Դատարանն ընդունեց հայցադիմումը, ոստիկանությանը ճանաչեց որպես տուժող, իսկ ամբաստանյաներին՝ որպես քաղաքացիական պատասխանող: Դատարանում այսօր պետք է հնչեին պաշտպանական ճառեր, սակայն Պավել Մանուկյանն ասաց, որ ինքը հիմա պաշտպանական ճառով հանդես չի գա, քանի որ «հայրենազրկման վտանգի առջև ենք կանգնած»: Արմեն Բիլյանն էլ ասաց․ «Ի՞նչ ճառի մասին է խոսքը, երկիրը խայտառակ վիճակում է»:
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...