ԱՀ ԿԳՄ նախարարարության հայտարարությունը գործող դպրոցների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

ԱՀ ԿԳՄ նախարարարության հայտարարությունը գործող դպրոցների վերաբերյալ

17:49 03.12.2020

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է.

«Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,
Տեղեկացնում ենք, որ ներկա պահին գործում են՝
? Մարտակերտի շրջանի 25 դպրոցներ
? Մարտունու շրջանի 13 դպրոցներ
? Ասկերանի շրջանի 20 դպրոցներ
Գործող դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նշված շրջանների վարչակազմերից։
Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրերի աշակերտները կարող են հաճախել Ստեփանակերտի կամ մյուս երեք շրջանների իրենց նախընտրած դպրոցը։
Ներկա պահին ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58, ուսուցիչների՝ 72%-ը։
Տեղեկացնում ենք նաև, որ
? ներկա պահին Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները։
? առաջիկա շաբաթվա մեջ կվերագործարկվեն 1-ին, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցները
? ժամանակավորապես չի գործելու 5-րդ դպրոցը, դպրոցի աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4-րդ ու 8-րդ դպրոցներ
?6-րդ դպրոցի մասին կտեղեկացնենք առաջիկայում
? դեռևս չեն գործում երաժշտական ու արվեստի դպրոցները
? դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժշկական ու երաժշտական քոլեջներում
? Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշակերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է 2 ուսումնարանների միավորում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

11:58 17.08.2025

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

Իսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:34 17.08.2025

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...

Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. վարչապետ

11:10 17.08.2025

Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ՝ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։ Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»։ ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

BACK_TO_TOP