14:36 29.09.2017
Սեպտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻ նախարարությունը:Ուսումնավարժության անցկացման նպատակն էր՝ կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և ՀՀ ԱԻՆ ՓԾ արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ինչպես նաև ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներից բացի` ուսումնավարժությանը մասնակցում էին նաև ճանապարհային ոստիկանության 2 կարգախումբ, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ, «Երևանգազ» ԳԳՄ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մեկական վթարային խումբ:Սցենարի համաձայն՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունեցել պայթյուն, կար պայմանական 6 տուժած: Պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել բեմում:Տագնապի ազդանշանով անմիջապես դեպքի վայր են մեկնում ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմը, ՃԿԱԿ հոգեբանական ծառայությունը, աղետների բժշկության կենտրոնի խումբը, ինչպես նաև 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:Կազմակերպվում է թատրոնի շենքից աշխատակիցների և քաղաքացիների տարահանում: Շնաբանական խմբերն իրականացնում են հետախուզություն, ծավալվում է նաև բժշկական տեսակավորման կետ: Մարտական հաշվարկներն իրականացնում են հրդեհաշիջում: Դեպքի վայր ժամանած Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումներն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները՝ երթևեկության սահմանափակում և հասարակական կարգի պահպանություն, տուժածների տեղափոխում մասնագիտացված բուժհաստատություններ, կոմունալ-էներգետիկ համակարգերի վերականգնում, ջրամատակարարման վնասված համակարգերի վերականգնում և հրշեջ մեքենաների ջրամատակարարում, գազամատակարարման դադարեցում, վնասված հատվածների վերականգնում և վթարային լուսավորութան ապահովում, էլետրամատակարարման վնասված տեղամասերի վերականգնում:ՀՀ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները. հայտարարվում է «հրդեհի» մարում: Ուսումնավարժության ընթացքին հետևում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: Վերջինս բավարար գնահատեց ուսումնավարժությունը՝ կարևորելով այդօրինակ վարժանքների դերն անձնակազմերի փրկարարական և հրդեհաշիջման հմտությունների կատարելագործման հարցում:
18:40 22.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակումՀուլիսի 22-ին, ժամը 09:57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
18:31 22.07.2025
Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կարՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […] ...
18:20 22.07.2025
«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...
18:07 22.07.2025
Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ ԿալլասԵվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...