Ինչո՞վ կառաջնորդվեն մարզիկներին տարկետում տալիս. նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ինչո՞վ կառաջնորդվեն մարզիկներին տարկետում տալիս. նախագիծ

21:27 18.01.2018

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով սահմանվում է, թե ինչպիսի մարզական հաջողությունների հասնելու դեպքում սպորտսմենները կարող են հավակնել պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալուն։ Ե՛վ Արթուր Ալեքսանյանը, և՛ Հենրիխ Մխիթարյանը համապատասխանում են այդ չափանիշներին։

Իսկ առհասարակ, նախագծում հիշատակված չափանիշներին համապատասխանող մարզիկներն են.

  • Oլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) 1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Oլիմպիական խաղերում  1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Oլիմպիական մարզաձևերի եվրոպական խաղերում  1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Պատանեկան օլիմպիական խաղերում  1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները,
  • Շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությանը 1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Թենիս մարզաձևում Եվրոպայի գավաթի խաղարկությանը 1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  • Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն ոչ ավելի, քանի յուրաքանչյուր հավաքականից՝ 22 մարզիկ,
  • Օրենքով սահմանված կարգով Հայաստանի քաղաքացիություն ստացած և Հայաստանի դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

Մարզիկներին տարկետում տալու համար դիմումներ պետք է ներկայացնեն կա՛մ նրանց մարզաձևի ֆեդերացիան, կա՛մ հենց մարզիկները։ Դիմումին կից պետք է ներկայացնել նաև սպորտի բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող և այլ փաստաթղթեր։

Դիմումների հիման վրա սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է քննի այս գործերը։ Նախարարության դրական եզրակացության դեպքում մարզիկին տարկետում տալու որոշման նախագիծն ուղարկվում է կառավարություն, որի հիման վրա էլ վերջինս կարող է պարտադիր զինծառայությունից տարկետում տալ։

Այս չափանիշներին բավարարելու դեպքում մարզիկներին տարկետումը տրվում է 4 տարի ժամկետով։ Ինչպես և երիտասարդ գիտնականների դեպքում, մարզիկներին երկրորդ անգամ տարկետում տալու դիմումը քննելու ժամանակ հաշվի չեն առնվելու այն նվաճումները, որոնք ներկայացվել են առաջին անգամ տարկետում ստանալիս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP