Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 բնակիչ է վերադարձել. Կոնաշենկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 բնակիչ է վերադարձել. Կոնաշենկով

19:05 07.12.2020

Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները ոչ միայն վերահսկում են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, այլև ականազերծում են տարածքները, վերականգնում կապի միջոցներն ու ենթակառուցվածքները: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօրվա բրիֆինգում ներկայացրել է մինչ այժմ կատարված աշխատանքները:

Ռուս խաղաղապահ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարվում է շուրջօրյա  մոնիթորինգ: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Խաղաղապահների ինժեներական ուժերով շարունակվում են տրանսպորտային տեղաշարժի վերահսկման և հսկիչ անցագրային կետերի կահավորման աշխատանքները: Ռուս խաղաղապահների ջանքերով ապահովվում է բնակիչների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր: Հումանիտար օգնություն է  ցուցաբերվում, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող բնակիչների թիվը մեկ օրվա ընթացքում կազմել է 859 մարդ: Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 բնակիչ է վերադարձել, ավարտվել է գազատար խողովակի և կապուղիների նորոգումը: Ավելի քան 12 կմ գազատար խողովակ և 15 կմ կապուղի է վերականգնվել: Շարունակվում է էլեկտրական հաղորդալարերի վերականգնումը՝ մեկ օրում վերականգնվել է 2 հենակետ և ավելի քան 2 կմ էլեկտրական հաղորդալար:

Խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյունավտանգ իրերի վնասազերծումը: Մեկ օրում ականազերծվել է մոտ 1 հա տարածք, 1 կմ ճանապարհ, ոչնչացվել է 2876 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ՝ ականազերծված է ավելի քան 62 հա տարածք, 21 կմ ճանապարհ, վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ իր:

ՌԴ պաշտպանության նախարարության շարժական հոսպիտալի բրիգադները մասնագիտացված  օգնություն են ցուցաբերել 11 բնակչի, այդ  թվում՝ մեկ երեխայի: Ռուս բժիշկները, ընդհանուր առմամբ, օգնություն են ցուցաբերել 280 բնակչի, այդ թվում՝ 29 երեխայի: Խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուժերով շարունակվում է զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը: Գործում է անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու և տրամադրելու թեժ գիծը: Այս ընթացքում ավելի քան 286 զանգ է գրանցվել, տեղի է ունեցել 1947 հանդիպում քաղաքացիների  հետ»,- տեղեկացրել է Իգոր Կոնաշենկովը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP