Լիբիայում գեներալ Հաֆթարի ուժերը թուրքական նավ են առգրավել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Լիբիայում գեներալ Հաֆթարի ուժերը թուրքական նավ են առգրավել

13:24 08.12.2020

Լիբիայի Միսրատա նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը թուրքական նավ են առգրավել։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին թեմայի մասին սոցցանցում գրառում է արել՝ նշելով, որ «Mebruka» բեռնափոխադրող նավը, որի սեփականատերը թուրք է և որի վրա եղել է Ջամայկայի դրոշը, մուտք է գործել արգելված տարածք։ Հրահանգին չարձագանքելու համար Հաֆթարի ուժերն առգրավել են նավը և տեղափոխել Ռաս ալ-Հիլալ նավահանգիստ։

Խոսնակը նաև նշել է, որ այդ նավում եղել է 9 թուրք, 7 հնդիկ և 1 ադրբեջանցի։ Նավը բեռնված է եղել դեղերով, և ոչ մի զենք-զինամթերք չի հայտնաբերվել։

Այլ տեղեկությունների համաձայն՝ հիշյալ նավը չեն առգրավել, այլ ստուգում է անցել, ինչպես որ մյուս նավերն են անցնում։ Արգելված գոտի մուտք գործելու պատճառով նավը տուգանվել է։

Նախօրեին Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը» Թուրքիային մեղադրել էր հրադադարը խախտելու փորձեր իրականացնելու մեջ։

Հիշեցնենք, որ այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը», որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:28 17.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

18:21 17.06.2025

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին:  Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

18:13 17.06.2025

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական ​​աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

18:08 17.06.2025

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

Կատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...

SHANTNEWS

18:00 17.06.2025

SHANTNEWS

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

17:56 17.06.2025

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...

BACK_TO_TOP