13:50 08.12.2020
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստահաղորդման ժամանակ խոսել է դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի և Արևելյան Միջերկրականի հարցի մասին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Միցոտակիսն, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնություններին, ասել է.
«Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի։ Հոկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային մի հնարավորություն տվեց, սակայն Թուրքիան այդ դրական օրակարգը չընդունեց»։
Եթե Թուրքիայի դեմ ԵՄ-ն պատժամիջոցների որոշում չընդունի, ապա այլ հարցերում ձեր վետոյի իրավունքը կկիրառե՞ք, հարցին ի պատասխան Հունաստանը ղեկավարը հայտնել է, որ եվրոպացիների մեծամասնությունը Աթենքի կողքին է, և որ իրենց դաշնակիցները շատ են։
Միցոտակիսն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից լարվածության շարունակ պահպանումը վնասում է այդ երկրի շահերին և հավելել, որ Թուրքիան պետք է վերանայի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։
Նա անհրաժեշտություն է համարում Թուրքիայի կողմից լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։
18:28 17.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...
18:21 17.06.2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանինՀունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...