13:00 12.12.2020
2020 թ. դեկտեմբերի 11-ին Փարիզից մեկնած երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և նրա գործընկերների կողմից հավաքագրված մարդասիրական օգնությունը (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ և հագուստ), ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրված դպրոցական պարագաներ և «Վեոլիա» հիմնադրամի կողմից Ազնավուրի հիմնադրամին նվիրաբերած հիգիենայի պարագաներ և ծածկոցներ: Այս մասին հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
Օգնությունը կբաշխվի Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը՝ մեր գործընկերների հետ համագործակցությամբ: Մարդասիրական օգնություն տեղափոխող երրորդ թռիչքը նույնպես իրականացվում է Ֆրանսիայի կառավարության շնորհիվ, Եվրոպայի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության կորդինացմամբ: Չվերթի ընդունող պաշտոնական կողմը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է՝ դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորությամբ:
Այս համընդհանուր մոբիլիզացիայի շրջանակներում նոյեմբերին ֆրանսիական կառավարության կողմից արդեն իսկ վարձակալվել էր երկու ինքնաթիռ՝ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
«Կցանկանայինք մեկ անգամ ևս մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք մեզ օգնեցին հավաքագրել անհրաժեշտ ապրանքները Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, և շուտով չորրորդ ինքնաթիռն էլ կժամանի Երևան՝ բերելով բժշկական սարքավորումներ, հիգիենայի պարագաներ և տաք հագուստ:
«Մենք հավատարիմ ենք մարդկային արժեքներին, քանի դեռ պատրաստ ենք ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Հավատում ենք, որ միայն միասնականությամբ կարող ենք հաղթահարել այս դժվար ժամանակները: Ցանկանում եմ իմ ջերմությունն ու սերը փոխանցել արցախցի եղբայրներին ու քույրերին»,- նշեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...