Գերմանիան ներդնում է երկրի պատմության մեջ ամենակոշտ լոքդաունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Գերմանիան ներդնում է երկրի պատմության մեջ ամենակոշտ լոքդաունը

15:59 14.12.2020

«Գերմանիան դեկտեմբերի 16-ից ներդնում է երկրի պատմության մեջ ամենակոշտ լոքդաունը. կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը ծայրաստիճան լուրջ է»,- հեռուստատեսային ուղերձում ասել է երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Հարգելի քաղաքացիներ, մենք բոլորս հետագա առաջընթացի հույս ունեինք: Բայց վիրուսը մեզ դեռ հետ է պահում: Հետևաբար չորեքշաբթի օրվանից մեր հասարակական ​​և անձնական կյանքը կսահմանափակվի ավելի քան երբևէ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ: Իրավիճակն ահավոր է: Հազարավոր մահեր մեկ շաբաթվա ընթացքում և վարակ, որը սպառնում է դուրս գալ վերահսկողությունից. մենք չենք կարող խուսափել արմատական ​​միջոցառումներից»,- ասել է պետության ղեկավարը:

Ըստ Շտայնմայերի՝ Սուրբ Ծննդյան տոնի և նոր 2021 թվականի տոնակատարությունները այն կերպ չեն ընթանա, ինչպես հույս ունեին իշխանությունները. առաջիկա շաբաթները «ծանր ժամանակ կլինեն շատերի համար»: Սահմանափակումները «սպառնում են տնտեսական կյանքին», բայց «հիմնական նպատակը պետք է լինի հնարավորինս արագ վարակակիրների թվի կրճատումը, այնուհետև այդ ցածր մակարդակը պահելը»,- շեշտել է նախագահը:

«Մենք այժմ թևակոխել ենք վիրուսի դեմ պայքարի որոշիչ փուլ: Մեր բժշկական գիտելիքները և բուժման հնարավորություններն այժմ ավելի լայն են, քան մի քանի ամիս առաջ: Եվ համոզված լինելու մեկ այլ պատճառ էլ կա. դեկտեմբերին Գերմանիայում հաստատվելու են առաջին պատվաստանյութերը, ստեղծվել կամ ստեղծվում են պատվաստումների հարյուրավոր կենտրոններ, և պատվաստումը կսկսվի Ամանորից անմիջապես հետո: Համոզված եմ, որ այն պատասխանատվությունը, որը մենք հիմա ցուցաբերում են, այն բեռը, որը մենք կրելու ենք հիմա և որոշ ժամանակ, ապարդյուն չէ: Դա մեզ ավելի է մոտեցնում համավարակի ավարտին»,- ասել է նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

BACK_TO_TOP