16:14 19.01.2018
Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ընթացքում փորձագետի հարցաքննությունն ավարտվեց։ Ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել մի քանի ապացույցներ, մասնավորապես ամբաստանյալ Հրայր Թոփչանի խուզարկության, տեղազննության, փորձագիտական եզրակացության, նախաքննության փուլում կասկածյալների առերեսման արձանագրությունները։ Դատարանը միջնորդության մի մասը մերժեց, մյուս մասի լուծումը հետաձգեց վերջնական դատական ակտով ներկայացնելու համար, նաև նշեց, որ բոլոր ապացույցների գնահատման իրավասությունը վերապահված է միայն դատարանին։
Կարճատև ընդմիջումից հետո վերսկսված դատաքննության ժամանակ պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել արդեն մեկ անգամ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին հարցաքննված առանցքային վկա Սմբատ Գալոյանին, քանի որ նրա հարցաքննության ժամանակ դատարանում ներկա չեն եղել ոչ Սեֆիլյանը, ոչ Ներսես Պողոսյանն, ոչ էլ նրանց պաշտպանները։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Գալոյանը գործակալ է, հետևաբար, նրան պետք է նորից հարցաքննել։ Միջնորդության դեմ առարկեցին ոչ միայն մեղադրողները, այլև ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Պաշտպանների միջև վիճաբանութուն սկսվեց։ Ոստիկանները միջամտեցին և կանխեցին բախումը: Փաստորեն դա ճեղքվածք էր պաշտպանական թիմում: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը գոռաց թե՝ մենք ինչ ասում ենք, գիտենք, որ ճիշտ է։ Դատավորը հիշեցրեց ,որ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը այդ վկայի հարցաքննության ճամանակ ներկա է եղել։ Ներկա է եղել նաև Սեֆիլյանի շահերը պաշտպանող Մարինե Թովմասյանը։ Դատավոր Տաթև Գրիգորյանը որոշեց մերժել նաև այդ միջնորդությունը։
Հիշեցնեք ,որ Սմբատ Գալոյանը , ինչպես և ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը դատարանում ցուցմունք են տվել Սեֆիլյանի դեմ և ասել, որ եղել են 200-300 զինված խմբեր, որոնք պետք է գրավեին հեռուստատատեսային աշտարակը, Աժ շենքը, Նուբարաշենի զորամասը։ Դրանից հետո պետք է դուրս գային փողոց, մարդիկ էլ կմիանային հեղաշրջմանը, քանի որ անհրաժեշտ էր կանխել «հողերի հանձնումը»: Իսկ զենքերը պահվել են ներկա գործով ամբաատանյալ Գալուստ Գրիգորյանի տանը։ Ամբատ Գալոյանն ասել էր, որ Սեֆիլյանի մտադրությունների մասին իմացել էր ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանից։Ասել էր նաև , որ իրենք դեմ են եղել արյունահեղությանը, այդ պատճառով էլ հանձնվել են իրավապահներին:
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...