18:30 19.01.2018
Վրաստանում չկան անկախ, արդյունավետ հետաքննության մեխանիզմներ`ոստիկանների կատարած հանցագործությունները հետաքննելու համար: Այդ մասին ասված է Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
«Ոստիկանի կատարած հանցագործության դեպքում քննությունն տարվում է այնպիսի հոդվածներով, որոնք նախատեսում են թեթև, արարքին ոչ համապատասխան պատիժ: Օրինակ`պաշտոնական դիրքի չարաշահման դեպքումում հազվադեպ են մեղադրական վճիռ կայացնում, տուժող կողմ չեն ճանաչում զոհին, ինչը զրկում է քննությանը գործի լիարժեք ուսումանսիրության հնարավորությունից»,- ասված է միջազգային կազմակերպության հարցման հիման վրա հրապարակված զեկույցում:
Human rights watch – ը նշում է, որ 2016թ նոյեմբերին զեկույցի պատրաստման ընթացքում «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» ստացել է իրավապահների կողմից խոշտանգումների և վատ վերաբերմունքի 25 դիմում-բողոք, 20-ը`ոստիկանության, 5-ը`բանտի աշխատակիցների դեմ: Նույն աղբյուրի հավաստմամբ, 2014 թվականից մինչև տվյալ զեկույցի պատրաստման ժամանակահատվածը Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով, ոստիկանների կողմից իրականացված հնարավոր խոշտանգումների և վատ վերաբերմունքի մեղադրանքով 63 փաստի համաձայն հետաքննություն է սկսվել, սակայն ոչ մեկի հանդեպ մեղադրական վճիռ չի կայացել:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...