15:12 16.12.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձում անդրադարձել է այն խնդիրներին, որոնց առջև կանգնած է Արցախը, և նպատակներին, որոնք պետք է իրագործվեն։
Նա առանձնացրել է սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունը, ինչի շնորհիվ պետք է միջազգային մեկուսացումը վերացվի նաև տնտեսական առումով:
Հարությունյանը նկատել է, որ Արցախը վիրավոր է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստների, այլ նաև ծագած բազմաթիվ և սուր մարդասիրական հիմնախնդիրների պատճառով՝ անհետ կորածներից ու գերիներից մինչև կացարաններ ու ավերված շինություններ, սոցիալական ապահովությունից մինչև հոգեբանական տրավմաներ: Ուստի, ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա մարտահրավերների ու կարիքների՝ այժմ ձևավորվել են հսկայական ծավալի նոր կարիքներ, ինչը ենթադրում է պետական իշխանության ավելի արդյունավետ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտություն:
«Մենք պետք է առաջին հերթին կարճ ժամանակահատվածում լուծենք մեր անօթևան քաղաքացիների կացարանների ու նվազագույն սոցիալական պայմանների ապահովման խնդիրները: Դրան զուգահեռ ու հատկապես դրանից հետո խնդիր ենք ունենալու բարենպաստ պայմաններ երաշխավորելու մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ու Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար»:
Ինչպես նշեց նախագահն, այդ տեսանկյունից նախատեսվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես մտադրություն կա Հայաստանի Հանրապետության հետ համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները, կարճ ժամկետում կարգավորել անօթևան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության և հնարավոր այլ ծրագրերի միջոցով։
Հարությունյանը նշել է նաև, որ նպատակադրվել են երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով, առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները, զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով։
Նախատեսվում է նաև էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով։
Նա խոսել է նաև անօթևան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագրի, ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը շարունակելու մասին, անօթևան քաղաքացիներին դրամական օժանդակություն ցուցաբերելու, գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերն առնվազն մեկ տարի սուբսիդավորելու, հարկային համաներում սահմանելու և հարկային լայն արտոնություններ տրամադրելու, պատերազմի հետևանքով առաջացած նյութական վնասները փոխհատուցելու և բոլոր գյուղեր տանող ճանապարհները ասֆալտապատելու մասին։
Արցախի նախագահը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը։
12:52 14.08.2025
Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
12:45 14.08.2025
«Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան«Չելսիի» ֆուտբոլիստներն ընդհանուր 11,4 միլիոն ֆունտ պարգևավճար կստանան աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դառնալու համար, հայտնում է The Athletic-ը։ Լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստի կվճարվի շուրջ կես միլիոն ֆունտ։ Պարգևավճար կստանան միայն մրցաշարին մասնակցած խաղացողները։ «Չելսին» ԱՄՆ-ում անցկացված մրցաշարի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...
12:39 14.08.2025
Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունըՕգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է 56-ամյա մի կին և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում գործող մի սուպերմարկետում գնումներ կատարելիս գողացել են իր դրամապանակը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Համայանքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզվել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ […] ...
12:31 14.08.2025
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակովԿառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր […] ...
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...