Խումբը գողացել է մոտ 30 մեքենայի կողային հայելիներ․ ոստիկանները բերման են ենթարկել խմբի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Խումբը գողացել է մոտ 30 մեքենայի կողային հայելիներ․ ոստիկանները բերման են ենթարկել խմբի անդամներին

16:09 16.12.2020

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ գիշերը գողացել են Բուզանդի փողոցում կայանված իր մեքենայի կողային հայելիները։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրում արձանագրեցին տեղի ունեցածն ու անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներին զուգահեռ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրականացնում էին նաև գիշերային շրջիկ ծառայություն։ Դեկտեմբերի 11-ի ծառայության ընթացքում ոստիկանները բացահայտեցին Բուզանդի փողոցում կատարված գողությունը և ոչ միայն դա:

Բացահայտման աշխատանքների մասին մանրամասներ ներկայացրեց ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ օպերլիազոր Գուրգեն Խաչատրյանը. «Գիշերային ծառայություն էինք իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում։ Ժամը 5-ի սահմաններում Փարպեցու և Թումանյան փողոցների խաչմերուկում տեսանք 3 երիտասարդի, որոնք հանում էին կայանված «Մերսեդեսի» հայելիները։ Նկատելով մեզ՝ փախան։ Հետապնդեցինք երիտասարդներին և Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկում մեզ հաջողվեց բռնել նրանցից մեկին»։

Գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց մայրաքաղաքի 21-ամյա մի բնակիչ։ Գողոնը հայտնաբերվեց Թումանյան փողոցի դալաններից մեկի մոտ։ Իրավապահները նկատել էին, որ փախչողները հենց այդ վայրում գցել էին գողացված հայելիները։
Ամբողջացնելով բացահայտման աշխատանքները՝ քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ՝ գողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նույն օրը ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ նրանք ժամը 7-ի սահմաններում լինելու են Երվանդ Քոչարի փողոցում։
«Դարանակալեցինք Երվանդ Քոչարի փողոցում։ Որոշ ժամանակ անց մյուս կասկածյալները հայտնվեցին մեր տեսադաշտում։ Նրանց բռնեցինք և, գողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանության Կենտրոնական բաժին»,- նշեց ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ օպերլիազոր Գուրգեն Խաչատրյանը։

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվեց դանակ, ինչի օգնությամբ էլ կատարում էին գողություններ։
Բերման ենթարկվածները խոստովանել են, որ այս տարվա նոյեմբերից դեկտեմբեր հանրապետության տարբեր քաղաքներում կատարել են մեքենաների կողային հայելիների մոտ 30 գողություն։
Կատարվում է քննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

BACK_TO_TOP