16:52 16.12.2020
Համացանցում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հայ զինծառայողները Հադրութի Հին Թաղեր գյուղի հատվածում շարքով դուրս գալիս ադրբեջանական շրջափակումից, արվել է դեկտեմբերի 12-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ հատվածում դիրքերը պահած ՄՈԲ-ի դասակի հրամանատար Սամվել Աֆինյանը։
«Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է տեսանյութն արված»,- նշել է նա։
Սամվել Աֆինյանը հայտնել է, որ 120 հոգուց 83-ին հաջողվել է դուրս գալ ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո։ Նրանց թվում վիրավորներ կան՝ 6-ից 7 հոգի, զոհեր չեն եղել։
10 հոգանոց մի ջոկատ մարտի է բռնվելուց հետո գերի է ընկել Հին Թաղերի ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
19:24 18.06.2025
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...
19:11 18.06.2025
Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:58 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։ «Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը […] ...
18:48 18.06.2025
Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
18:39 18.06.2025
Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայիցՈՒԵՖԱ-ն «Դրոգեդա» ակումբին հեռացրել է 2025-26թթ. մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայից, հայտնում է BBC-ն: Իռլանդական ակումբի սեփականատերերը խախտել են ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը, ըստ որի նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին: Ամերիկյան Trivela Group-ին «Դրոգեդայից» բացի պատկանում է դանիական «Սիլկեբորգը»: «Դրոգեդան» դիմել էր մարզական արբիտրաժային դատարան (CAS), սակայն հայցը մերժվել է: Նախորդ մրցաշրջանում «Դրոգեդան» նվաճել […] ...
18:30 18.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 19-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:30-15:30 Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում քաղաքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-13:30 Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետարանի հարևանությամբ։ ժամը 14:30-16:30 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում […] ...