12:06 18.12.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ և Շիրակի մարզի Անի համայնքները ստացել են հերթական աջակցությունը։
Ակունք համայնքը ստացել է ինքնաթափ Կամազ՝ 24 միլիոն դրամ արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ Ակունքին գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա տրամադրելու համար ներդրվել է ընդհանուր 53 միլիոն 816 հազար դրամ։
Անի համայնքն այս անգամ ստացել է 150 հատ պլաստմասսե աղբաման, որի ձեռքբերման համար ներդրվել է 3 միլիոն 825 հազար դրամ։ Տպավորիչ են նաև Անի համայնքում վերը նշված ծրագրի ջրջանակում ներդրված ընդհանուր միջոցները՝ 111 միլիոն 125 հազար դրամ, որով ևս հզորացվել են այս համայնքի կարողությունները՝ համայնքային խնդիրները սեփական ուժերով լուծելու տեսանկյունից։
Ջրվեժն այս ամիս է դարձել Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շահառու։ Համայնքն առաջին աջակցությամբ ստացել է 270 հատ պլաստմասսե աղբաման, որոնցից 58-ը ունեն 360 լիտր, 66-ը 660 լիտր, 146-ը 770 լիտր տարողություն։ Ընդհանուր ներդրումը կազմել է 19 միլիոն 156 հազար դրամ։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի` հինգ տոկոս համաֆինասավորմամբ, կառավարումն իրականացվում է ՏԿԵ նախարարության կողմից։
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...