10:33 20.12.2020
Դեկտեմբերի 20-ին` ժամը 01:49-ին, Տավուշի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհին՝ Վազաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Էմիլ Հ․, ծնված 1983 թ., ուղևորներ՝ Հրաչիկ Հ․, ծնված 1979 թ․ և Սասուն Հ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սարալանջին:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Սասուն Հ․-ին։ Վարորդը և 2 ուղևորները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
14:33 06.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 5-6-ը14:20 06.08.2025
Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը անդրադարձել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Բրյուսել և Լյուքսեմբուրգ սույն թվականի հուլիսի 15-17-ը կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման տեսանկյունից հաղորդակցությունների ապաշրջափակումը […] ...
14:11 06.08.2025
Պուտինը Կրեմլում ընդունել է ՈւիթքոֆինՎլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման սկզբում նրանք ժպտացել են միմյանց, ձեռք սեղմել և մի քանի արտահայտություն փոխանակել։ Բանակցություններին ներկա են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ Ներդրումային ֆոնդի ղեկավարԿիրիլ Դմիտրիևը։ Ամերիկացի դիվանագետը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է […] ...
13:45 06.08.2025
Հայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց․ Սյունիքի պարեկների բացահայտումըՀուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։ Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։ Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ […] ...
13:35 06.08.2025
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԵղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս […] ...
13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...
13:11 06.08.2025
Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...