Քաշքշուկ ու լարված իրավիճակ Սյունիքում, սյունեցիները փակել են Երևան-Գորիս ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Քաշքշուկ ու լարված իրավիճակ Սյունիքում, սյունեցիները փակել են Երևան-Գորիս ճանապարհը

14:27 21.12.2020

Ինչպես նախապես հայտարարել էին, առավոտյան ժամը 6-ից մի խումբ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Ոստիկանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի գորիսեցիների ելքը քաղաքից, ստեղծվել է լարված իրավիճակ, տեղի է ունեցել քաշքշուկ: Սյունեցիներն իրենց խոսքում նշել են, որ իրենք չեն պատրաստվում ընդհարման գնալ ոստիկանների հետ, կոչ են արել բացել ճանապարհը, հայտարարել են, որ իրենք ցանկանում են պահել իրենց հողն ու լսել իրենց հարցերի պատասխանները:

Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ կառավարության անդամները վերադարձել են Երևան, բայց սյունեցիները դարձյալ չեն բացել ճանապարհը: Նրանք հայտնել են, որ իրենց տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան, հետևաբար՝ շարունակելու են ճանապարհը փակ պահել այնքան ժամանակ, քանի դեռ նրան ազատ չեն արձակել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին

14:11 06.08.2025

Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման սկզբում նրանք ժպտացել են միմյանց, ձեռք սեղմել և մի քանի արտահայտություն փոխանակել։ Բանակցություններին ներկա են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ Ներդրումային ֆոնդի ղեկավարԿիրիլ Դմիտրիևը։ Ամերիկացի դիվանագետը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է […] ...

Հայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց․ Սյունիքի պարեկների բացահայտումը

13:45 06.08.2025

Հայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց․ Սյունիքի պարեկների բացահայտումը

Հուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։ Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։ Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ […] ...

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

13:35 06.08.2025

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս […] ...

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

13:30 06.08.2025

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

13:11 06.08.2025

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:45 06.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP