Ռուսաստանը դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Ռուսաստանը դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը

15:37 21.12.2020

Ռուսաստանը դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը դեկտեմբերի 22-ի ժամը 0։00-ից, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

«Նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումը և տարածումը թույլ չտալու համար օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ կապված համաճարակաբանական իրադրության վատթարացման հետ: Սահմանափակումները ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 0:00-ից և գործելու են մեկ շաբաթվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիդեռլանդներում, Դանիայում և Ավստրալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:

Կորոնավիրուսի հարցերով Իսրայելի կառավարական հանձնաժողովը կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով որոշել է փակել երկինքը Մեծ Բրիտանիայից, Դանիայից և ՀԱՀ-ից Իսրայել չվերթների համար:

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել Մեծ Բրիտանիայից չվերթների ընդունումը, հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար-պատվիրակ Ժան Բատիստ Ջեբարին:

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հաստատել է, որ Գերմանիան կեսգիշերից դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը, երկուշաբթի օրվանից սահմանափակումներ են մտցվում ՀԱՀ-ի համար:

Մի քանի եվրոպական երկրներ որոշել են դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը, երբ այնտեղ կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնի բնակիչները նոր սահմանափակումներից հետո զանգվածաբար լքում են քաղաքը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որը հայտնաբերվել է երկրում, կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, և բնակչությունից ավելի մեծ զգուշություն է պահանջում:

Շաբաթ օրը վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքի տարածաշրջաններում նոր սահմանափակումներ մտցնելու մասին, որոնք, նրա խոսքերով, ըստ էության, նշանակում են լոքդաուն: Միջոցառումների խստացման մասին Անգլիայից հետո հայտարարել են նաև Շոտլանդիայի և Ուելսի իշխանությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

14:24 20.08.2025

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...

BACK_TO_TOP