Բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների «մշակույթը» հանրային դիսկուրսի մաս դարձնելը․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+27.09 oC

Բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների «մշակույթը» հանրային դիսկուրսի մաս դարձնելը․ ՄԻՊ

10:41 22.12.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ

1. Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից:
2. Հենց այս սկզբունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունեն ինչպես հանրային իշխանության մարմինները, այնպես էլ նրանց ընդդիմախոսները, որոնք հանրային դաշտում ապահովում են հասարակական-քաղաքական քննարկումների բովանդակությունը, հանրային դիսկուրսը:
3. Յուրաքանչյուրիս ներուժը պետք է ծառայեցվի մեր գերակայություններին՝ հետպատերազմական վիճակում սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման ապահովում, ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց կատարած պատերազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հիմքերի ապահովում և այլն:
4. Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է:
Դրանից բացի, անթույլատրելի է իշխանության մարմինների, պաշտոնյաների կողմից այնպիսի բառապաշարի (հաճախ անհասցե) գործածումը, որոնք ստացան հանրային լայն կիրառություն ու ավելի նպաստեցին երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը (օրինակ՝ «պիցցայակեր», «ծախված» և այլն):
Իշխանության մարմիններին ու պաշտոնյաներին նշում եմ առաջնահերթ, քանի որ նրանք են ի վերջո պատասխանատու լայն իմաստով հանրային երկխոսության ու քննարկումների բովանդակության, երկրի գերակայությունների համար, ինչպես նաև անհանդուժողականության հաղթահարման համար:
5. Խիստ մտահոգիչ է, որ քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, ավելի են նպաստում անհանդուրժողականության խորացմանն ու դրանով ավելացնում լարվածությունը:
Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախոուսումը: Օրինակ՝ անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ» և այլն:
6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջերի և կեղծ օգտահաշիվների կազմակերպված ու նպատակային հարձակումների համար օգտագործվող խմբեր:
Այդ էջերն ու օգտահաշիվները գործում են խմբերով և կոնկրետ հանձնարարականներով՝ մարդկանց հայհոյելով, արժանապատվությունը վիրավորելով, սպառնալիքներով ու բռնության կոչերով:
7. Առհասարակ, բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների «մշակույթը» հանրային դիսկուրսի մաս դարձնելը:
8. Խիստ դատապարտելի է, որ իշխանության դեպքում սոցիալական ցանցերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների հիմնավոր ենթադրութամբ՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք:
9. Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները:
10. Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին մի քանի տարիների ընթացքում ստացան ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:

11. Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որևէ զարգացում ու կլինեինք համախմբված՝ հաշվի առնելով բոլորիս միասնական լինելու, միմյանց իրավունքների նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը:
12. Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև ներկայում գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց իրավունքները (հոգեկան անձեռնմխելիությունը, մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքը և այլն), վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին խաթարում է մեր երկրի անվտանգությունը:
13. Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով:

14. Ուստի, մենք պետք է գործենք մարդու իրավունքների համակարգի նկատմամբ հարգանքով, ճիշտ որոշենք այս օրերի մեր գերակայություններն ու լինենք համախմբված` հանուն այդ գերակայությունների և հանուն մեզնից յուրաքանչյուրի իրավունքների՝ ապավինելով ինքներս մեր հզոր ներուժին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 07.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե Մելիքյան

08:08 07.08.2025

Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե Մելիքյան

Եղիշե Մելիքյանն առաջին խոսքերն է ասել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ․ «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:00 07.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

00:30 07.08.2025

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետո

00:18 07.08.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետո

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...

Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

00:09 07.08.2025

Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...

BACK_TO_TOP