Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

08:25 07.08.2025

Իրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը համագործակցության դադարեցման մասին։

Քննարկվող հարցերի թվում են գործակալության կողմից ստուգումներ անցկացնելու հարցումներ ներկայացնելու ընթացակարգը, դրանց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից քննարկման գործընթացը և դրանց արձագանքելու եղանակը», – ասել է նա Թեհրանի հեռուստաալիքի եթերում։

Ինչպես ընդգծել է նախարարը, ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալի այցի ընթացքում Իրանի միջուկային օբյեկտների որևէ ստուգում չի իրականացվելու, դրա համար որևէ թույլտվություն չի տրվել և չի տրվելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեյմարի դուբլը նպաստել է «Սանթոսի» հաղթանակին

10:28 07.08.2025

Նեյմարի դուբլը նպաստել է «Սանթոսի» հաղթանակին

Բրազիլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է «Ժուվենտուդեին»: 37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Սանթոսի» առաջատար Նեյմարը, իսկ 80-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցը և դարձել դուբլի հեղինակ: Նախորդ անգամ 33-ամյա ֆուտբոլիստը գոլով էր աչքի ընկել հուլիսի 17-ին՝ «Ֆլամենգոյի» դեմ խաղում: «Սանթոսը» 17 խաղից հետո 18 միավոր ունի և 20 թիմերի պայքարում […] ...

Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան

10:20 07.08.2025

Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Թեհրան» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Անցած տարվա ընթացքում Իրանի հարաբերությունների զարգացումը հարևանների հետ մեծ նշանակություն է ունեցել։ Պարոն Փեզեշքիանը այցելել է Իրաք, Ադրբեջան, մեկ-երկու շաբաթից կգնա Հայաստան», – ասել է նախարարը։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ

10:17 07.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 21.3 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Ռուբիո. Ուկրաինայի շուրջ բանակցություններում որոշակի պահի պետք է լինի հրադադար

10:00 07.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի շուրջ բանակցություններում որոշակի պահի պետք է լինի հրադադար

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների որոշակի փուլում պետք է հայտարարվի հրադադար։ Այս մասին օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Որոշակի պահի հրադադարը պետք է լինի այս գործընթացի մաս, քանի որ դժվար է բանակցել վերջնական խաղաղության համաձայնագրի մանրամասների շուրջ, երբ կրակում եք միմյանց վրա։ Այսպիսով, կարծում […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

09:51 07.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

09:50 07.08.2025

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...

BACK_TO_TOP