Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

08:30 07.08.2025

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու որոշումը.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, որը շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:

Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»,- ասել է ՀՖՖ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան

10:20 07.08.2025

Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Թեհրան» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Անցած տարվա ընթացքում Իրանի հարաբերությունների զարգացումը հարևանների հետ մեծ նշանակություն է ունեցել։ Պարոն Փեզեշքիանը այցելել է Իրաք, Ադրբեջան, մեկ-երկու շաբաթից կգնա Հայաստան», – ասել է նախարարը։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ

10:17 07.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 21.3 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Ռուբիո. Ուկրաինայի շուրջ բանակցություններում որոշակի պահի պետք է լինի հրադադար

10:00 07.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի շուրջ բանակցություններում որոշակի պահի պետք է լինի հրադադար

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների որոշակի փուլում պետք է հայտարարվի հրադադար։ Այս մասին օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Որոշակի պահի հրադադարը պետք է լինի այս գործընթացի մաս, քանի որ դժվար է բանակցել վերջնական խաղաղության համաձայնագրի մանրամասների շուրջ, երբ կրակում եք միմյանց վրա։ Այսպիսով, կարծում […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

09:51 07.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

09:50 07.08.2025

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

09:45 07.08.2025

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 7-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Հ.Մուրադյան /Արաբկիր 43 փ., Հ.Մալյան /Արաբկիր 45 փ., Ս.Սարգսյան /Արաբկիր 47 փ., Ա.Հեքիմյան /Արաբկիր 49, Մ.Յակոբսենի /Արաբկիր 51 փ., Է.Բյուզանդ /Արաբկիր 53 փ. փողոցների ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP