08:08 07.08.2025
Եղիշե Մելիքյանն առաջին խոսքերն է ասել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ․
«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը:
Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»,- ասել է Մելիքյանը:
10:20 07.08.2025
Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել ՀայաստանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Թեհրան» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Անցած տարվա ընթացքում Իրանի հարաբերությունների զարգացումը հարևանների հետ մեծ նշանակություն է ունեցել։ Պարոն Փեզեշքիանը այցելել է Իրաք, Ադրբեջան, մեկ-երկու շաբաթից կգնա Հայաստան», – ասել է նախարարը։ ...
10:17 07.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 21.3 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 07.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի շուրջ բանակցություններում որոշակի պահի պետք է լինի հրադադարԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների որոշակի փուլում պետք է հայտարարվի հրադադար։ Այս մասին օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Որոշակի պահի հրադադարը պետք է լինի այս գործընթացի մաս, քանի որ դժվար է բանակցել վերջնական խաղաղության համաձայնագրի մանրամասների շուրջ, երբ կրակում եք միմյանց վրա։ Այսպիսով, կարծում […] ...
09:51 07.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքինԳլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...
09:50 07.08.2025
Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքներըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...
09:45 07.08.2025
Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 7-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Հ.Մուրադյան /Արաբկիր 43 փ., Հ.Մալյան /Արաբկիր 45 փ., Ս.Սարգսյան /Արաբկիր 47 փ., Ա.Հեքիմյան /Արաբկիր 49, Մ.Յակոբսենի /Արաբկիր 51 փ., Է.Բյուզանդ /Արաբկիր 53 փ. փողոցների ջրամատակարարումը: ...