20:00 23.12.2020
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։ Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
16:19 10.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունըՕգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...
15:54 10.08.2025
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներՕգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...
15:33 10.08.2025
Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալԱմերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...
15:17 10.08.2025
ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներըՀրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...
14:49 10.08.2025
Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումըԻր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...
14:39 10.08.2025
Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. ՄիրզոյանՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ […] ...