14:33 24.12.2020
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականները նկարագրել են ջրածնի հիդրատի կառուցվածքն ու հատկությունները, որ սենյակային ջերմաստիճանում և համեմատաբար ցածր ճնշման պայմաններում գոյություն ունի սառույցի տեսքով: Նման սառույցը հետաքրքիր է ջրածնի պահպանման և տեղափոխման առումով՝ որպես էկոլոգիապես առավել մաքուր վառելիք: Հետազոտության արդյունքները հրապարակված են Physical Review Letters ամսագրում:
Սառույցը շատ բարդ նյութ է՝ բազում պոլիմորֆ փոփոխություններով, որոնց քանակը գիտնականների նոր հայտնագործություններին զուգահեռ շարունակում է աճել:
Սառույցի ֆիզիկական հատկությունները նույնպես մեծապես տարբերվում են: Օրինակ՝ բարձր ճնշումների դեպքում ջրածնային կապերը դառնում են սիմետրիկ, և ջրի առանձին մոլեկուլ ստանալն այլևս անհնար է:
Երկրի վրա բնական գազը հիմնականում գտնվում է պինդ վիճակում՝ գազային հիդրատների տեսքով, սառույց՝ քսենոնի, քլորի, ածխաթթու գազի կամ մեթանի դիօքսիդով: Իսկ հիդրատների կառուցվածքը հաճախ տարբերվում է մաքուր սառույցի կառուցվածքից:
Իրենց նոր ուսումնասիրության մեջ ռուս քիմիկոսները, ԱՄՆ-ի և Չինաստանի գործընկերների հետ ուսումնասիրել են ջրածնի հիդրատները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում թե տեսական հետազոտությունների, թե գործնական առումով՝ որպես ջրածնային վառելիքի պահպանման ձև:
Ջրածինը մաքուր տեսքով պահելը ռիսկային է՝ պայթյունավտանգ լինելու պատճառով, ուստի գիտնականները փնտրում են տնտեսապես կենսունակ եղանակներ այդ գազը պահելու համար:
Ջրածնի հիդրատների բյուրեղային կառուցվածքը մեծապես կախված է ճնշումից: Ցածր ճնշման դեպքում այն ունի մեծ խոռոչներ, որոնք հիշեցնում են չինական լապտերներ. նրանցից յուրաքանչյուրը պարունակում է մեկ ջրածնի մոլեկուլ: Ճնշումը մեծացնելուն զուգահեռ կառուցվածքը դառնում է ավելի խիտ, և ավելի ու ավելի շատ ջրածին է ներթափանցվում բյուրեղային ցանցի մեջ:
Հեղինակները փորձեր են կատարել՝ ուսումնասիրելու ջրածնի տարբեր հիդրատների հատկությունները և դրանցից մեկում հայտնաբերել են տարօրինակ վարք, դրանում կա ջրածնի մեկ մոլեկուլ ջրի երեք մոլեկուլների դիմաց: Այս հիդրատի կառուցվածքը, որը բացատրում է դրա առանձնահատկությունները, հաջողվել է հասկանալ՝ օգտագործելով հոդվածի հեղինակներից մեկի պրոֆեսոր Արտյոմ Օգանովի մշակած էվոլյուցիոն USPEX ալգորիթմը:
Հետազոտողները պարզել են, որ փորձին համահունչ պայմաններում ստեղծվում է մի նոր ջրածնի հիդրատ: Գիտնականները ապացուցել են, որ նոր ջրածնի հիդրատում պրոտոնների վերադասավորումը տեղի է ունենում արդեն սենյակային ջերմաստիճանում:
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...