20:49 11.08.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Զելենսկու հետ, բայց համաձայն չէ նրա գործողությունների հետ։
«Ես լավ հարաբերություններ ունեմ Զելենսկու հետ, բայց գիտեք, ես բացարձակ համաձայն չեմ նրա արածի հետ», – լրագրողներին ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ դժգոհ է Զելենսկու խոսքերից, որ տարածքային հարցերով իրեն անհրաժեշտ կլինի սահմանադրական հաստատում։
22:57 11.08.2025
Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարիԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...
22:45 11.08.2025
Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել էԴորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...
22:35 11.08.2025
Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...
22:23 11.08.2025
Ի՞նչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցըՎաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...