09:20 12.08.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում:
ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», ընդգծում է, որ հենց ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են դառնալ կայուն ապագայի շարժիչ ուժը: Ձեր կատարած ամենափոքր քայլն անգամ կարող է դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ, եթե այն արվի հավատով և համախմբվածությամբ:
Մեր պետությունն այս տարի ընդունեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը ստեղծում է իրավական և ինստիտուցիոնալ հիմք, որպեսզի ձեր ձայնն ավելի բարձր հնչի պետական, մարզային և համայնքային մակարդակներում։ Այն կոչված է ապահովելու ձեր ներգրավվածության և մասնակցության հստակ մեխանիզմները կարևորագույն որոշումների կայացման գործընթացում։ Օրենքը նաև հնարավորություն է՝ աջակցելու երիտասարդական ծրագրերի որակի բարելավմանը՝ մասնակիցը դառնալով պետության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնների աշխատանքին։
Դուք կարող եք ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ պետական կառույցների, ՏԻՄ-երի և երիտասարդական կազմակերպությունների միջև՝ դառնալով երիտասարդական քաղաքականության շահառու և դերակատար։ Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական նախագծերի ու ծրագրերի՝ նպաստելով ձեր համայնքի ու բնակավայրի զարգացմանը՝ այդպիսով մասնակից դառնալով Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։
Հայաստանում այս օրն ամեն տարի նշվում է լայնորեն՝ ընդգրկելով թե՛ մայրաքաղաքը, թե՛ մարզերը։ Տոնական միջոցառումների կենտրոնում մշտապես կանգնած է տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը․ 2024-ին այդ պատվավոր դերը ստանձնեց Գավառը, որտեղ հարյուրավոր երիտասարդներ իրենց գաղափարներով ու ներգրավվածությամբ կյանք տվեցին բազմազան միջոցառումների՝ սկսած հեծանվային երթերից և ինտերակտիվ քննարկումներից մինչև ստեղծագործական մրցույթներ ու համերգային ծրագրեր։ Այս տարի տոնական միջոցառումները կանցկացվեն Ապարանում։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքի համայնքապետարանի հետ, Երիտասարդության օրվա միջոցառումների ծրագիրը կազմելուց առաջ իրականացրել է առցանց հարցում, որին կարող էր մասնակցել ձեզնից յուրաքանչյուրը՝ ներկայացնելով իր գաղափարներն ու առաջարկները։ Այս տարվա միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել հարցման մասնակից երիտասարդների ցանկություններն ու ժամանցային նախասիրությունները, որոնք տարեցտարի փոխվում, առավել բազմազան ու հետաքրքիր են դառնում։
Սիրելի՛ երիտասարդներ, բոլորիդ սիրով հրավիրում ենք երիտասարդական մայրաքաղաք Ապարան՝ միասին նշելու այս կարևոր օրը: Հավատում եմ, որ ձեր ուժը, գիտելիքը, նորարար նախաձեռնություններն ու երազանքների հետևից գնալու համարձակությունը կարող են և պետք է ապահովեն մեր երկրի առաջընթացը։ Թող ձեր բոլոր ու ծրագրերն իրականություն դառնան, իսկ ձեր ձեռքերով կերտվող ապագան լինի խաղաղ, ստեղծագործ և կայուն»։
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...