11:32 12.08.2025
«Միլանը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Չելսիի» դեմ և պարտվել 1-4 հաշվով։
Հանդիպման հակահերոսը պաշտպան Անդրեյ Կուբիշն էր, որը 5-րդ րոպեին ինքնագոլ է գրանցել, իսկ 18-րդ րոպեին հեռացվել դաշտից։
Իտալական ակումբի կազմում նորամուտը նշել է լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Նա վերջերս է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Միլան»։
Այս խաղով երկու ակումբներն էլ ավարտել են նախամրցաշրջանային պատրաստությունը։
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումը14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...
14:09 12.08.2025
Չինաստանը գտել է տիեզերական աղբը ոչնչացնելու միջոցՉինացի գիտնականները մշակել են տիեզերական աղբը ոչնչացնելու համար նախատեսված միջոց, որը կարող է օգտագործվել որպես արբանյակներ խոցելու զենք, երկուշաբթի օրը հաղորդել է South China Morning Post-ը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ուսումնասիրությունը անցկացվել է չինացի գիտնականների խմբի կողմից՝ Նանկինի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության դոցենտ Յուե Շուայի գլխավորությամբ: Աշխատանքի արդյունքները նախկինում հրապարակվել էին չինական […] ...
14:00 12.08.2025
«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփելՊրեմիեր լիգայի երկրորդ տուրում Գյումրիի քաղաքային ստադիոնում մրցել են «Շիրակն» ու «Փյունիկը»: Թիմերը գոլ չեն խփել։ «Շիրակը» մեկ միավորով 5-9-րդ տեղերն է բաժանում, իսկ «Փյունիկը» չորս միավորով հավասարվել է Երևանի «Ուրարտուին» և Չարենցավանի «Վանին»: ...
13:53 12.08.2025
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորըՕգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով բարձրացրել են […] ...
13:45 12.08.2025
Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցելԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան […] ...
13:38 12.08.2025
Մեթադոն իրացնողը ձերբակալվեց․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 53-ամյա մի տղամարդ նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացնում։ Ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչար փողոցում տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 140 միլիգրամ տարողությամբ չորս տարա՝ մեթադոնային լուծույթով, և ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն […] ...