Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԴԿ և «Ժառանգության» ղեկավարներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+22.09 oC

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԴԿ և «Ժառանգության» ղեկավարներին

16:30 24.12.2020

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին:

Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, որ մեր երկրի առջև ներկայումս ծառացած սպառնալիքների պարագայում հապաղումը կարող է ավելի լուրջ վտանգների հանգեցնել: Հայտնելով, որ պաշտպանում են Հանրապետության նախագահի՝ ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը, նրանք ստեղծված իրավիճակում կարևոր են համարել Հանարապետության նախագահի դերը: Առաջարկ է հնչել կազմակերպել ավելի լայն ձևաչափով հանդիպում իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար:

Անդրադառնալով ներկայացված մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է իրավիճակն օրենսդրական ճանապարհով, սահմանադրական եղանակով հանգուցալուծելու կարևորությունը: Մեր երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման համար նախագահը կարևորել է պետական ինստիտուտների կայացումը, պետական մտածողությունն ու պետական կարգապահությանը:

Անդրադառնալով ավելի լայն ձևաչափով հանդիպման առաջարկին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կողմ է ցանկացած ձևաչափով քննարկումներին՝ ավելացնելով, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել բոլոր կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելու համար։

«Այսօր ամենակարևորն այս իրավիճակը հաղթահարելն է, որպես երկիր և ժողովուրդ դրանից արժանապատվորեն դուրս գալը»,- ասել է Հանրապետության նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

12:42 18.06.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:32 18.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

12:23 18.06.2025

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

Իրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

12:12 18.06.2025

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...

SHANTNEWS

12:00 18.06.2025

SHANTNEWS

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

11:48 18.06.2025

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...

BACK_TO_TOP