2018 թվականի սարսափները. ինչի՞ մասին են զգուշացնում փորձագետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

2018 թվականի սարսափները. ինչի՞ մասին են զգուշացնում փորձագետները

14:51 20.01.2018

Եթե  գիշերվա անքնության  ժամերին այցելում են անորոշ սարսափ-պատկերներ մարդկության հեռանկարի մասին, ապա  կոնկրետացրեք այդ պատկերները գիտնականների օգնությամբ: Ահա թե  ինչ գլոբալ խնդիրներ կխորանան  Դավոսի տնտեսական համաժողովին մասնակից փորձագետների գնահատականերով 2018 թվականի ընթացքում: 

 

 1.Սով

Շրջակա միջավայրի աղավաղումը, սննդի արդյունաբերության բարդացումը պապարտ հող կդառնան, որպեսզի  պարբերար խնդիրներ ծագեն սննդի մատակարարաման հետ: Երաշտը, ցանքերի հիվանդությունները, քաղաքական անկայունությունները կարող են հանգեցնել սննդի գների  կտրուկ աճի:

 

Մի երկրում սովը շատ արագ կտարածվի այլ երկրներում, որովհետև  բնակչության  աշխարհագրական շարժունակությունն աճում է տարեց տարի:  Բազմաթիվ պետություններում կսկսվի  խմելու ջրի  և բարեբեր հողի համար մրցակցություն, որն ամեն պահի կարող է  վերածվել իսկական պատերազմի: Ավելացրեք  նաև սովյալ փախստակաների մեծ հոսքը երրորդ երկրներից, և պատկերը կամբողջանա: 

 

2. Արհեստական ինտելեկտը

Ի տարբերոթյուն «Մատրիցայի» հեղինակների, ովքեր  կարծում են, թե մարդկությանը կստրկացնի արհեստական ինտելեկտը, ժամանակից  փորձագետները համոզված  են, որ տեխնոլոգիաները «կպայթեցնեն»  հենց  իրենց, կաշխատեն  իրենք իրենց դեմ, կվերացնեն  համացանցը,  դուրս  կգան մարդկային վերահսկողության դաշտից և կդառնան ինքնակառավարվող: 

3. Առևտրի ոչնչացումը 

Թեև 2008-2010 թվականների  ֆինանսական ճգնաժամի հետևանքները կարծես լիովին վերացած են, և աշխարհը մուտք է  գործում զարգացման նոր փուլ, բայց  որպես ճգնաժամի կողմնակի հետևանք՝ աճում է  արևմտյան տնտեսության  ու առևտրի նկատմամբ  անվստահությունը, կարծում են տնտեսագետները:

Առևտրային կոնֆլիկտները սպառնում են վերածվել  պատերազմների, որոնք կխանգարեն սննդամթերքի   գլոբալ մատակարարումներին:  Իսկ միջազգային արբիտրաժային կառույցները արդեն հիմա չեն կարողանում լուծել առևտրային վեճերը: 

 

5. Ձկնային պակաս

Սպառվող ձկնեղենի մեկ երրորդը որսում են անօրինական: Համակարգչային տեխնոլոգիաները և դրոնները դառնում են վերահսկման համընդհանուր մեթոդներ, մինչդեռ ձկնագողերն էլ հետ չեն մնում ժամանակից: Միջազգային ջրերում, որտեղ հսկողությունը թույլ է, հետևանքները կարող են անդառնալի լինել,  անկառավարելի ձկնագողությունը կարող է սպառնալ ձկան պոպուլյացիային, ահազանգում են բնապահպանները:    

6. «Փրկիչ» դեղահաբերը

 

 

Կյանքի որակը բարելավող դեղահաբերը դեռևս մշակման փուլում են և շատ թանկ արժեն, բայց շատերը ի վիճակի են վճարել դրանց համար: Դա անկասկած խորացնելու է սոցիալական անհավասարությունը և հասարակության շերտավորումը: Բացի այդ, դեղահաբերի կողմակի ազդեցությունները առղջապահությանը լուրջ խնդիրների առջև կկանգնեցնեն: 

 

7. Պատերազմ առանց կանոնների 

 

Կիբերհանցագործությունները զարգանում են ավելի արագ, քան դրանց հակազդլեու մեթոդները: Կիբերհանցագործների հարվածները կարող են ոչնչացնել պետական կառույցներն ու ռազմավարական նշանակության օբյեկտները, իսկ այդ հարվածների պատասխաններն ու դրանց  հետեևանքները  կարող են լինել անկանխատեսելի: 

 

Աշխարհաքաղաքական խառնաշփոթ 

Զեկույցի հեղինակների համոզմամբ,  երբ աշխարհը հիմա մտնում է  նոր ու լարված մի փուլ, երբ միաբևեռությունը փոխաինում է  բազմաբևեռությանը, սրվելու են  զինված հակամարտություններն ու  միջազգային հարաբերությունները:

 

Եզրակացություններ 

 Զեկույցում օգտակար խորհուրդներ կամ ուղեցույցներ չկան  և չպետք է լինեն, քանի որ այդ զեկույց-ուսումնասիրությունը փորձագետների հարցումների վերլուծությունն է: Որպես  կարևոր եզրահանգում այն է, որ մարդկությունը հեշտ հաղթահարում է  միաստիճան, պարզ  խնդիրները, մինչդեռ  բարդ  ու համակարգային  մարտահրավերները,  այնպես, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխությունները, ժամանակակից տնտեսության խնդիրները, մնում են անլուծելի: Դրանք կարող են հանգեցնել նրան, որ մարդկությունը կարող է մեծ ցատկերով հետընթաց կատարել դեպի  նոր ժամանակարշջան, որը, պարզ  ասած, նման լինի քարանձավային ժամանակաշրջանին: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

19:14 23.05.2025

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

19:09 23.05.2025

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

19:07 23.05.2025

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմին

19:05 23.05.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։ ...

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց

19:00 23.05.2025

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց

Մայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։ ...

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ Փաշինյան

18:58 23.05.2025

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP