17:33 28.06.2018
Հենց նոր դատական նիստի դահլիճից ազատ արձակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ՝ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը: Նրա խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդել էր պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ մոտ մեկ ժամ առաջ: Պաշտպանը դատարանին նախ միջնորդել էր որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին՝ նշելով, որ ամբաստանյալը փող չունի գրավի գումար մուծելու համար: Հետո առաջարկեց վաճառել նրա նկարները, եթե դատարանը, այդուհանդերձ, որոշի որպես խափանման միջոց գրավը կիրառել:
«Աշոտի նկարներին ո՞վ փող կտա: Դրա նկարածներն ի՞նչ պետք է լինեն, որ…»,- ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ կատակեց. «Եթե նրան ազատ չարձակեք, վատ ներկերով վատ նկարներ կանի»:
Դատարանը ուղիղ ժամը 16:15 րոպեին արձանագրեց, որ Աշոտ Պետրոսյանի համար որպես գրավ արդեն մուծվել է 500 հազար դրամ, անդորրագիրը ներկայացվել է դատարան, ուստի ամբաստանյալն ազատ արձակվեց դահլիճից:
Նշենք, որ գրավը մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված ամբաստանյալ Կարո Եղնուկյանը։ Այս գործով բոլոր 11 ամբաստանյալներն արդեն ազատության մեջ են։
«Աշոտ Պետրոսյան, ամեն ինչում բախտդ բերում է»,- ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Ի դեպ, այսօր փոխվել էր նաև Վարդգես Գևորգյանի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում քննվող ՊՊԾ գնդի գրավման քրեական գործով 11 ամբաստանյալները մեղադրվում են զինված խմբի կազմով 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, ապօրինի զենք ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, պատանդներ պահելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցիչներին որոշակի պահանջներ թելադրելու, ուրիշի սեփականությունը հանդիսացող գույքը ոչնչացնելու համար:
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...