Զգուշացեք գեոմագնիսկան փոթորիկներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

Զգուշացեք գեոմագնիսկան փոթորիկներից

16:25 20.01.2018

Մի քանի օր շարունակ գեոմագնիսական հզոր փոթորիկները կմոլեգնեն Երկիր մոլորակիր վրա, համոզված են ամերիկացի գիտնականները՝ նշելով, որ թեև դրանք ամենուժեղ փոթորիկներից չեն, սակայն այնքան  հզոր են, որ ի վիճակի են շարքից հանել որոշ կարևոր համակարգեր:  

Մեր մոլորակը այդ փոթորկի ազդեցության տակ է  հունվարի 19-ից  և դա կշարունակվի ևս մի քանի օր: Ամերիկացի մասնագետները գնահատում են այդ  փոթորիկների վտանգավորության աստիճանը G1 ցուցիչով,  որը  նշանակում  է միջին ուժգնություն: Վտանգի տակ կհայտնվեն  Երկիր մոլորակի նավիգացին համակարգերը, որոնք  տեղադրված են  արբանյակների վրա: Կարող են շարքից դուրս  գալ նաև գլոբալ նավիգացիոն  արբանյակային համակարգերը և GPS-ը:

Մասնագետների մեկնաբանությունների համաձայն՝ արևի վրա բռնկումների հետևանքով տիեզերք են արտանետվում հսկայական քանակի պրոտոններ և էլեկտրոններ, որոնց մի մասի արագությունը հասնում է 400–1000 կմ/վրկ: Երկրի մագնիսային դաշտը կլանում է տիեզերքից լիցքավորված մասնիկները:

Ստացվում է՝ մագնիսային փոթորիկն արագ ու հզոր փոփոխությունն է երկրի մագնիսային դաշտում, որն առաջանում է արևային բարձր ակտիվության շրջաններում:

 Ինչ է  մագնիսական փոթորիկը 

Վերջին 100-ամյակում հայտնի դարձավ, որ Արեգակը ճառագայթում է ոչ միայն տեսանելի ու անտեսանելի լույս, այլ նաև մասնիկներ, որոնք էլեկտրական լիցքեր են պարունակում: Այդ մասնիկները մշտապես գոլորշիանում են Արեգակի մթնոլորտից և արևի պսակի շարունակությունն են հանդիսանում: Արևից գոլորշիացող այդ գազը բաղկացած է լիցքավորված մասնիկներից, այն լցնում է Արեգակնային մոլորակային համակարգի ամբողջ տարածքը: Քանի որ այն անընդհատ շարժման մեջ է, կոչվում է արևային քամի:

Արևային քամու գերարագ ագրեսիվ հոսքերին Երկիր մոլորակն «արձագանքում է» իր գեոմագնիսական դաշտով: Մոլորակի մագնիսական դաշտը պաշտպանում է արևի քամուց: էլեկտրականությունն ու մագնիսականությունը շատ սերտ փոխկապակցված են, մագնիսական ոլորտի կառուցվածքն այնպիսին է, որ տարբեր վայրերում Երկրի մագնիսային դաշտը տարբեր ազդեցություն է ունենում տիեզերական գործոնների փոխազդեցության, մասնավորապես արևային քամու վրա:

Արևային գերարագ մասնիկների հոսքը, դուրս նետվելով արեգակի մթնոլորտից, 12-24 ժամ անց հասնում են Երկիր մոլորակին, որի ճնշման տակ Երկրի մագնիսային ոլորտն արևային կողմում սեղմվում է 2 և ավելի անգամ: Մագնիսոլորտի ուժեղ սեղմումը մագնիսային դաշտի լարվածության աճի պատճառ է դառնում: Այդպես են առաջանում մագնիսային փոթորիկները, որոնք կարող են մի քանի ժամից մինչև մի քանի օր տևել:

Ում են վնասում մագնիսական փոթորիկները

Առաջին հերթին թույլ առողջություն և մետեոկախվածություն ունեցող մարդկանց: Եղանակի փոփոխություննից  նրանք կարող են գլխապտույտ, արյան ճնշման կտրուկ տատանումներ, գլխացավ և հոդացավեր ունենալ, հոգնածություն, քնկոտություն կամ հակառակը` անքնություն: Շատերը նունիսկ նյադային նոպաներ են ունենում այդ օրերին: 

Բժիշիկները վաղուց  են հայտնաբերել, որ մագնիսային փոթորիկների ժամանակ կրճատվում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է օրվա կենսառիթմերի և իմունիտետի համար: Խախտվում է հորմոնային բալանսը: Որոշ մարդկանց մոտ դա հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սրտի արագ աշխատանքին, մյուսների մոտ միանգամայն հակառակ պատկերն է գրանցվում:

Հաստատված է, որ գեոմագնիսական ակտիվության շրջանում փոխվում են նաև արյան հատկությունները: Ավելանում է մածուցիկությունը` որոշ դեպքերում գրեթե 5 անգամ:Որպես հետևանք՝ բարձրանում է սրտամկանի կաթվածի, հիպերտոնիկ կրիզների և ինսուլտների  ռիսկը: Վիճակագրության համաձայն՝ այդպիսի հիվանդությունների մոտ 70%-ը սրվում է արևային փոթորիկների օրերին:

Արևային ակտիվության  աճը կարող է հանգեցնել ուղեղի աշխատանքի անդառնալի խափանման, քանի որ ուղեղը բարդ էլեկտրամագնիսային, կենսաքիմիական և մեխանիկական կազմություն ունի: Նկատվել է, որ Արեգակի վրա բռնկումների հաջորդ օրը 4-5 անգամ աճում է ինքնասպանությունների քանակը:

Ուշագրավ է նաև այն, որ շատերն արձագանքում են ոչ թե մագնիսային փոթորկին, այլ դրանից 1-2 օր առաջ` արձագանքելով  արեգակի վրա տեղի ունեցող բռնկումներին: Հստատված է  նաև  այն, որ մետեո կախվածություն ավելի շատ ունեն կանայք: Իսկ  առողջական խնդիրներ ունեցող մարդիկ այս օրերին պետք է հատկապես ուշադիր լինեն ՝հաճախակի չափեն ճնշումը, չնյարդայնանան և  վիտամիններով հարուստ սնունդ ընդունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP