SpaceX-ը շահել է Պենտագոնի արբանյակները գործարկելու պայմանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

SpaceX-ը շահել է Պենտագոնի արբանյակները գործարկելու պայմանագիրը

15:30 02.01.2021

Իլոն Մասկի կողմից հիմնադրված SpaceX մասնավոր ընկերությունը շահել է Պենտագոնի տիեզերական գործակալության 28 արբանյակների գործարկման մրցույթը: Այս մասին ուրբաթ, հունվարի 1-ին, հայտարարել է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ 150.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսված է փոքր ու միջին տիեզերանավի գործարկում, որը ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը կից Տիեզերական զարգացման գործակալությունը ձեռք կբերի տարբեր մատակարարներից:

SpaceX-ը ծրագրում է Falcon 9-ի երկու արձակում, որոնցից յուրաքանչյուրը 14 արբանյակ ունի: Այս արբանյակներից չորսը ստեղծվել է SpaceX-ի կողմից:

Առաջին արձակումը նախատեսված է 2022-ի սեպտեմբերին: Բոլոր արբանյակները ուղեծիր պետք է հասցվեն մինչև 2023-ի մարտ:

Նախկինում Պենտագոնի տիեզերական գործակալությունը հայտարարել էր, որ մեկնարկի մրցույթը շահելու է «լավագույն որակը» առաջարկող ընկերությունը` հիմնվելով մի շարք չափանիշների վրա, ներառյալ գինը, ժամանակացույցը և անցյալի գործարկման փորձը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին SpaceX-ը գործարկեց ռազմական տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի NROL-108 գաղտնի հետախուզական արբանյակը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվել է «Չելսիին»

11:32 12.08.2025

«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվել է «Չելսիին»

«Միլանը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Չելսիի» դեմ և պարտվել 1-4 հաշվով։ Հանդիպման հակահերոսը պաշտպան Անդրեյ Կուբիշն էր, որը 5-րդ րոպեին ինքնագոլ է գրանցել, իսկ 18-րդ րոպեին հեռացվել դաշտից։ Իտալական ակումբի կազմում նորամուտը նշել է լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Նա վերջերս է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Միլան»։ Այս խաղով երկու […] ...

BACK_TO_TOP