Հյուր եկած կինը գնալիս տան դուռը բաց էր թողել, բնակարան մտած տղամարդն էլ ոսկե զարդեր էր գողացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Հյուր եկած կինը գնալիս տան դուռը բաց էր թողել, բնակարան մտած տղամարդն էլ ոսկե զարդեր էր գողացել

13:35 12.01.2021

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։05-ին, ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի Մինսկի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Նոր Նորքի ոստիկաններն ահազանգի հետքով մեկնել են դեպքի վայր, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, զրուցել տանտիրոջ հետ: Պարզվել է, որ տանտերը որոշակի կասկածներ ունի, որոնք դեռ հարկավոր էր ստուգել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ: Ըստ տանտիրոջ` ոսկե զարդերը գողացվել են դեռևս դեկտեմբերի լույս 15-ի գիշերը՝ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտվա 4-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ընթացքում է տանը եղել տանտիրոջ հրավերով եկած 42-ամյա մի կին, որին էլ հենց կասկածում էր տուժած քաղաքացին:

Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է կնոջ ինքնությունը: Հունվարի 8-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է բաժին ու կտրականապես ժխտել գողությանն իր մասնակցությունը: Քրեական հետախույզները, սակայն, արդեն ճշտել էին, որ նա, այնուամենայնիվ, մասնակցություն ունի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ կինը նախապես հանցավոր համաձայնության է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա տղամարդու հետ, և միասին իրագործել են նախապես ծրագրածը: Դեպքի օրը կինը բաց է թողել բնակարանի դուռը և հեռացել, որից հետո այնթապցի տղամարդը բաց դռնով մտել է տուն և, օգտվելով տանտիրոջ քնած լինելու հանգամանքից, գողացել ոսկե զարդեր, ձեռքի ժամացույց և օծանելիք:

Քրեական հետախույզները հունվարի 9-ին Այնթապ գյուղի իր տնից բերման են ենթարկել տղամարդուն: Երկուսն էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Գողոնը մասամբ հայտնաբերված է, նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP