Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի գրավիտացիոն ֆոնի նշաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի գրավիտացիոն ֆոնի նշաններ

20:42 17.01.2021

ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել անընդհատ գրավիտացիոն ճառագայթման նշաններ, որ անցնում է տիեզերքով և խեղաթյուրում տարածության, ժամանակի հյուսվածքը: Հետազոտության արդյունքները հրապարակված են The Astrophysical Journal Letters- ում:

Գոյություն ունի գրավիտացիոն ալիքների, այսպես կոչված, ֆոն՝ ձգողական ճառագայթման անընդհատ հոսք, որը, ըստ տեսության, անընդհատ հասնում է Երկիր:

Հենց այս ֆոնային ճառագայթումն էր, որ փորձում էին հայտնաբերել հյուսիսամերիկյան Nanohertz Gravitational Wave Observatory (NANOGrav) նախագծի գիտնականները: 13 տարի շարունակ նրանք ուսումնասիրում էին լույսը, որը ծագում էր մեր գալակտիկայում սփռված տասնյակ պուլսարներից՝ օգտագործելով այն որպես հսկայական տիեզերական աստղադիտարան ՝ տիեզերքում եզակի ձգողականության նշաններ գտնելու համար:

«Մենք մեր տվյալների բազայում ուժեղ ազդանշան ենք հայտնաբերել: Դեռևս չենք կարող ասել, որ դրանք ֆոնային ձգողական ալիքներ են, բայց մեր նպատակի իրագործումը մոտենում է»,- նշում է հոդվածի հեղինակ աստղաֆիզիկոս Ջոզեֆ Սայմոնը:

«Ձգողական ալիքի ֆոնի այս առաջին ակնարկները ենթադրում են, որ հսկայական սև խոռոչներն իսկապես միաձուլվում են, և որ մենք տատանվում ենք ձգողական ալիքների ծովում», – ասում է հետազոտության հեղինակ Կոլորադոյի համալսարանի աստղաֆիզիկայի և մոլորակաբանության ամբիոնի դոցենտ Ջուլի Քոմերֆորդը:

NANOGrav- ը Եվրոպայից և Ավստրալիայից ևս երկու նախագծերի հետ միավորվել է մեկ հետազոտական ​​ցանցում, որը կոչվում է International Pulsar Timing Array. այն որոնում է գրավիտացիոն ալիքներ:

Ֆոնային գրավիտացիոն աղմուկը ֆիքսելու համար NANOGrav- ի գիտնականները աստղադիտակներով զննում են պուլսարները՝ թարթող իմպուլսների տիեզերական աղբյուրներով, ռադիոճառագայթման արտանետումներով, որոնց հաճախականությունը մնում է անփոփոխ: Պուլսարները կարելի է համեմատել գալակտիկական փարոսների հետ, որոնք անընդհատ նույն տեղում են:

Գրավիտացիոն ալիքները փոխում են պուլսարներից եկող լույսի կայուն պատկերը՝ ավելացնելով կամ կրճատելով այդ ճառագայթների տարածության միջով անցած հարաբերական հեռավորությունները: Այլ կերպ ասած, գիտնականները տեսականորեն կարող են հայտնաբերել գրավիտացիոն ալիքների ֆոնը՝ հետևելով պուլսար ճառագայթման Երկրին հասնելու ժամանակի փոխկապակցված փոփոխություններին:

Գիտնականների խնդիրն է եղել դիտարկել որքան հնարավոր է երկար և որքան հնարավոր է շատ պուլսար: Մինչ օրս մի քանի տարի տվյալներ են հավաքվել 45 պուլսարների մասին:

«Ձգողական ալիքների ֆոնը հայտնաբերելու հնարավորությունը հսկայական է. դա միայն առաջին քայլն է, – շեշտում է Սայմոնը, – Քայլ երկրորդ՝ որոշելն է, թե ինչն է առաջացնում այդ ալիքները և պարզել, թե դրանք ինչ կարող են մեզ պատմել տիեզերքի մասին»:

Դիտարկումների վերլուծությունը ցույց է տվել, որ պուլսարներից ստացվող լույսի վրա ազդում է որոշ ընդհանուր ֆոնային գործընթաց: Հետազոտողները դեռ չեն կարող հստակ ասել, թե կոնկրետ ինչն է ազդանշանի շեղում առաջացնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP