14:29 12.01.2021
ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարություն-յանը փոխանցել COVID-19-ի արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են հայտնաբերել մարդու օրգանիզմում առկա ակտիվ SARS-CoV-2 վարակը։ Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։
Արագ թեստավորումը նպաստում է COVID-19-ով հիվանդների ժամանակին հայտնաբերմանը, մեկուսացմանը և դեպքերի կառավարմանը, ինչը կարևոր է երկրում համաճարակի զսպման համար։ Սակայն այն կիրառելի չէ բոլոր իրավիճակներում. միայն բուժաշխատողները և հանրային առողջապահության մասնագետները կարող են որոշել, թե ինչպիսի իրավիճակում և հիվանդության որ շրջանում այն կարող է ցույց տալ վստահելի արդյունքներ։
Հակագենային թեստերը արագ ախտորոշման թեստերի դեռևս միակ տեսակն են, որը կարելի է կիրառել COVID-19-ի ախտորոշման համար։ Այս տեսակ թեստերի ընդամենը մի քանիսն են անցել համապատասխան ստուգումներ։ Լաբորատորիաները պետք է զգուշությամբ ընտրեն, թե որ թեստը կարելի է կիրառել վստահ լինելու համար, որ օգտագործվող թեստերը համապատասխանում են որակի վերահսկողության պահանջներին։
Միաժամանակ, հակագենային այս թեստերն ունեն մի շարք առավելություններ․ հեշտ փոխադրելի են, կիրառության մեջ դյուրին, ինչպես նաև հուսալի թեստավորումը հասանելի են դարձնում ավելի մեծ քանակով մարդկանց համար։
ԱՀԿ-ի կողմից հրապարակված ուղեցույցը մատնանշում է այս թեստերի կարևորությունը հատկապես այն վայրերում, որտեղ վարակն ունի լայն տարածում, իսկ ՊՇՌ մեթոդով հետազոտություն անցկացնելն անհնար է, կամ թեստի արդյունքներն ստանալու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ։
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...