Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում կգործի հալոթերապիայի կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում կգործի հալոթերապիայի կենտրոն

19:35 12.01.2021

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և՛ մեծահասակները, և՛ երեխաները: Այդ մասին  հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա այսօր տեղում ծանոթացել է   կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին։
«Կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում: Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների և մանկահասակների սենյակները:
Կենտրոնում գործելու են նաև արոմատոթերապիայի և օքսիգենոթերապիայի սենյակները, որոնցում բուժում կիրականացվի տարբեր եթերային յուղերի և թթվածնային կոկտեյլի միջոցով:
Մասնագետի վերապատրաստումից հետո կգործի նաեւ մերսման ծառայությունը, որը կարող է զուգակցվել աղային թերապիայի ընդունման հետ:
Հալոթերապիայի ընդունումն աշխարհում փորձված և արդյունավետ մեթոդ է՝ աղային բացասական իոններով ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Այն լավագույն միջոցներից մեկն է՝ մարդկանց իմունիտետը բարձրացնելու համար:
Այս մեթոդով կարող են բուժվել վերին շնչուղիների, ֆրոնտիտների, ռինիտների, տարբեր բնույթի ալերգիաների, անքնության, մաշկային բորբոքումների հետ կապված հիվանդությունները, հետինսուլտային և հետինֆարկտային իրավիճակները, պսորիազները և այլ կարգի հիվանդություններ:
Այստեղ կարող են դիմել նաև առողջ մարդիկ՝ իրենց իմունիտետը բարձրացնելու և սպասվող հիվանդությունները կանխարգելելու համար: Բուժման կուրսը որոշվում ու նշանակվում է մասնագիտական հետազոտության արդյունքում:
Մատուցվող ծառայությունների վճարը կսահմանվի այնպես, որ այն մի կողմից մատչելի լինի բնակչությանը, մյուս կողմից էլ` ցածր լինի մայրաքաղաքում մատուցվող նման կարգի ծառայությունների գների համեմատ: Մեծահասակների համար մատուցվող թերապիայի տևողությունը 40 րոպե է, իսկ փոքրերի համար՝ 30 րոպե։ Կարևորելով կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը՝ հույս հայտնեցի, որ այն կծառայի բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործին, մարզի առողջապահական համակարգի զարգացմանը:
Մեր մարզում ներդրվում է բուժման նոր մեթոդ, որն իր տեսակի մեջ առայժմ ոչ միայն միակն է, այլ նաև պահանջված ու կարևոր է:
Կարծում եմ, որ կենտրոնը կաշխատի արդյունավետ, բնակչությանը կմատուցի բարձրորակ ծառայություն, կունենա զարգացման լուրջ հեռանկարներ ու ճանաչում՝ ապահովելով նաև կայուն աշխատատեղեր: Մեր հնարավորությունների սահմաններում մենք կաջակցենք նման նախաձեռնություններին։ Հալոթերապիայի նորաբաց կենտրոնը կսկսի գործել առաջիկա օրերի ընթացքում»,- նշել է մարզպետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP