15:36 14.01.2021
2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այսուհետ աջակցող միջոցներ կստանան անկախ որևէ սոցիալական խմբում ներառված լինելու հանգամանքից: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Գործող կարգավորման համաձայն՝ վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող սարքեր տրամադրելու համար պարտադիր էր հաշմանդամության խումբ ունենալը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելը և որոշ այլ պահանջների բավարարելը։
Հաշվի առնելով այն, որ հաշմանդամության խմբի սահմանման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, իսկ որոշ դեպքերում աջակցող միջոցն անհրաժեշտ է հենց բուժման ընթացքում՝ առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս միայն կարիքների գնահատման միջոցով տրամադրել օժանդակ սարքեր։
Նոր որոշմամբ՝ հնարավոր կլինի կարիքին համապատասխան ծառայությունները տրամադրել առավել հասցեական և ժամանակին։
Եթե զինծառայողներն ու քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում, այլ բժշկական հաստատություններում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ Բուժատեխնիկական հանձնաժողով, ապա զինծառայողների և քաղաքացիական անձանց դիմումի հիման վրա, հնգօրյա ժամկետում հանձնաժողովն է այցելում անձի գտնվելու վայր, անցկացնում բժշկասոցիալական փորձաքննությունը։
Ի դեպ, վնասվածք ստացած զինծառայողներն աջակցող միջոցների ձեռքբերմանն անհրաժեշտ պետական հավաստագրեր ստանալու համար անձնագրի կամ նույնականացման քարտի փոխարեն այսուհետ կարող են ներկայացնել նաև անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Վնասվածք ստացած զինծառայողներն, ովքեր ունեն հաշմանդամության համար հիմք հանդիսացող խնդիրներ, կարող են բժշկասոցիալական փորձաքննություն անցնել զինվորական գրքույկի և հանրային ծառայությունների համարանիշի հիման վրա, աջակցող միջոցներ կարող են ստանալ՝ ներկայացնելով նաև զինվորական գրքույկ։
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...