17:00 14.01.2021
ԱԱՏՄ «թեժ գիծ» ծառայությունը 2020թ. ստացել է ավելի քան 2500 զանգ՝ 2019-ի համեմատ ավելի քան 7 անգամ ավելի։
Նախորդ տարեսկզբին ԱԱՏՄ-ն գործարկել է իր նոր թեժ գիծը՝ 8107-ը։
Զանգերի թիվը կտրուկ աճել է կորոնովիրուսի առկայությունը Հայաստանում արձանագրելուց հետո՝ արտակարգ դրության հայտարարումից հետո։
Արդեն ապրիլին ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա զանգերի թիվը։ Իսկ մայիսին, ապրիլի համեմատ, զանգերը գրանցել են ընդհուպ մինչև կրկնակի աճ։
Բացի տեսչականի բուն գործառույթներին առնչվող հարցերով հետաքրքրվելուց՝ քաղաքացիների հարցերն ու մտահոգություններն առավելապես վերաբերել են երկիր մուտք գործելու ընթացակարգերին, ինքնամեկուսացմանը, պարետի որոշումներին, սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին, ԱԱՏՄ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով տնտեսավարողների գործունեության կասեցման որոշումներին և այլն։
Մայիսին պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ։ ԱԱՏՄ-ին լիազորվել է ապահովել սահմանված կանոնների պահպանման վերահսկողությունը։ Ելնելով այս գործառույթներից՝ մայիսին գրանցվել են տարվա ամենամեծաթիվ զանգերը՝ 646:
Սահմանված նորմերի մասին տնտեսավարողների իրազեկման բարձրացմամբ և սահմանափակումների թուլացմամբ պայմանավորված՝ հուլիսին նկատվել է զանգերի թվի նվազում։
Զանգերի մեծ հոսք է գրանցվել ամենատարբեր ոլորտների տնտեսավարողների մոտ Covid-անվտանգության կանոնների պահպանման, պաշտպանիչ միջոցներ չկրելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու և այլնի հետ կապված։
Զանգերը նաև սեզոնային բնույթ են կրել․ ամռանն ավելացել են աղմուկի, հյուրանոցներում և հանգստյան տներում անվտանգության կանոնները ոչ պատշաճ պահելու հետ կապված զանգեը։
Տարվա ընթացքում աճի նկատելի միտում են ունեցել աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցերը՝ պայմանավորված ԱԱՏՄ նոր լիազորություններով և ընթացիկ իրողություններով՝ համավարակ, պատերազմ։ Քաղաքացիները և գործատուները հաճախ են պարզաբանում խնդրել կորոնավիրուսով պայմանավորված բացակա օրերին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ, եղել են հարցեր՝ կապված աշխատանքից անհիմն ազատելու, հղիի աշխատանքային իրավունքների հետ և այլն:
Տարվա երկրորդ կեսին՝ արտակարգ դրությունից կարանտինի անցնելու և ռազմական դրության շրջանում, որոշակիորեն փոխվել է զանգերի բնույթը։ Հաճախ են հետաքրքրվել մարտական գործողություններին կամավոր կամ զորակոչով մեկնողների վճարման, բացակայության ձևակերպման հարցերով։ Covid-անվտանգության կանոնների պահպանման մասով բողոքներն աստիճանաբար նվազել են՝ պայմանավորված ինչպես երկրում ստեղծված իրավիճակով, այնպես էլ տնտեսավարողների զգոնության բարձրացմամբ։
Զանգերի մի մեծ խումբ վերաբերել է ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու մասով փոփոխությանը։
Եղել են նաև դժգոհություններ Covid-անվտանգության կանոնների գործող որոշ պահանջներից։
Ստացվել են նաև արտառոց զանգեր։
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...