12:23 15.01.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնում է ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդրի մասին․
«Նոր աշխատանքային տարվա մեկնարկից առաջ նախանշել էի 2021 թվականին շրջակա միջավայրի առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, որոնց թվում էր ջրային ոլորտի համակարգային փոփոխությունների հարցը։ Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների։
Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության, ջրային քաղաքականության վարչության, ռազմավարական քաղաքականության վարչության պատասխանատուների, ոլորտն համակարգող փոխնախարար Տիգրան Սիմոնյանի և ջրավազանային տարածքային կառավարման 6 բաժինների ղեկավարերի հետ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի։
✅ Քննարկվեցին ջրօգտագործման թույլտվությունների հայտերի ընդունման, դրանց գնահատման, երկարաձգման, չեղարկման ամբողջ ռազմավարության վերանայման, ՀՀ Ջրային օրենսգրքի մեջ փոփոխություններ անելու հարցը։
ՀՀ Ջրային օրենսգրքի առկա փոփոխությունները սառեցվել էին ամիսներ առաջ, որը վերամեկնարկեց երեկվա հանդիպմամբ և նախարարությունը հանդես կգա նոր օրենքի նախագծի փաթեթով։ Նոր ջրային օրենսգիրքը պետք է լինի համապարփակ և միջազգային չափորոշիչներին համապատասխան։
✅ Շուտով կձևավորվի համապատասխան աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու վերհանել առկա օրենսդրական խնդիրները և առաջարկել նոր իրավակարգավորումներ։
Ջրավազանային տարածքային կառավարման բաժինների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեցի նախքան նախագծի փաթեթը կառավարություն ուղարկելը՝ կարճ ժամկետում գույքագրել խնդիրները, առանձնացնել նկատառումներն ու առաջարկները։ Բոլոր առաջարկները պետք է լինեն առկա մարտահրավերները հաղթահարելու համատեքստում, գիտական հիմնավորվածությամբ և բալանսավորեն բնապահպանական շրջանակների ու տնտեսվարողի շահերը։
✅ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ջրային ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերը, իրականացվելիք քայլերը և որոշակի կառուցվածքային փոփոխությունների հարցեր։
❗Քննարկվեցին ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի խախտումները․ պետք է կարողանալ օգտագործել գետերի ողջ պոտենցիալը՝ խստագույնս պահպանելով բնապահպանական նորմերը։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրության խնդրին։ Ավելի վաղ իմ հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։ Ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։
Եվս մեկ անգամ շեշտեցի, որ շատ կարևորում եմ նախարարության կենտրոնական ապարատի, ոլորտային ստորաբաժանումների և ենթակա ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։
«Պետք է լինի պատասխանատվության նորմ, որը կօնգի լուծել խնդիրները և հետագայում բացառել դրանց առաջացումը։ Մինչ օրս կան որոշակի երևույթներ, որոնք արգահատելի են և մերժելի՝ սկսած ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումից մինչև ջրային ոլորտի կառավարում։ Բոլորս պետք է գործենք միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահի»»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...