Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

20:46 15.01.2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր  աշխատանքային հանդիպում է ունեցել մարզային ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ։Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են  Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:Այս մասին մարզպետը  տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում․

«Մինչև քննարկվող թեմաներին անցնելը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեցի ներկաներին՝ մաղթելով աշխատանքային և անձնական հաջողություններ:

Բժշկի աշխատանքը երբեք հանգիստ չի եղել, սակայն 2020 թվականն այդ առումով իր դժվարությամբ տարբերվել է նախորդ տարիներից, և չկա այլ ոլորտ, որն ավելի շատ է ծանրաբեռնված եղել, քան առողջապահության ոլորտը: Բոլորին շնորհակալություն հայտնեցի այդ ընթացքում համատեղ աշխատելու և մարզը պատվով ներկայացնելու համար:

Մենք այդ առումով բավականին լավ ցուցանիշներ ունենք և ոչ միայն կարողացել ենք մարզում մեր վրա դրված խնդիրները պատվով կատարել, այլ գործընկերներին, մայրաքաղաքին և Արցախին բավականին մեծ աջակցություն ենք ցուցաբերել. ինչը համատեղ ջանքերի արդյունք է:

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցի Վարդենիսի և Մարտունու հիվանդանոցների տնօրեններին, բուժաշխատողներին և սպասարկում իրականացնող անձնակազմին՝ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մեծածավալ գործունեություն իրականացնելու և առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:

Այնուհետև խոսեցի աշխատանքային տարաբնույթ խնդիրների մասին, որոնք մասնավորապես առնչվում էին մարզի առողջապահական հաստատությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փաստաթղթաշրջանառության կարգավորմանը, Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումների նկատմամբ հետևողականություն ցուցաբերելուն,դատաբժշկական ոլորտում առկա խնդիրների և տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցերի կարգավորմանը։

Խոսելով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ընթացքում զոհված, անհայտ կորած կամ վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ յուրաքանչյուր սպասարկման տարածքում տվյալների ճշգրիտ հավաքագրման մասին՝ հանձնարարեցի՝ վիրավոր զիծառայողների և նրանց ընտանիքների անդամների հանդեպ ցուցաբերել մարդկային և մասնագիտական բարձր պատասխանատվություն»։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP