17:15 16.01.2021
Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրումներն, անցած տարվա համեմատ, թերակատարել են 13 %-ով: Ընդհանուր առմամբ չի հավաքագրվել և որպես ապառք է ձևակերպվել 534 մլն 105 հազար դրամ:
Սահմանափակումների պատճառով արտագնա աշխատանքի Շիրակի մարզի բնակիչները չեն մեկնել, եկամուտները պակասել են, հարկերը չեն վճարել: Իսկ եթե հավաքագրումները թերի են, սա նշանակում է, որ տեղական բյուջեներում մուտքերը քիչ են, ինչն էլ վտանգում է մարզի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որոնց համար պարտադիր պայման է համայնքների համաֆինանսավորումը:
Ընդամենը մի քանի գյուղեր են, որ կարողացել են 100-ով սեփական եկամուտները հավաքագրել: Մեծ մասը հողի հարկի ու գույքահարկի հավաքագրումներում են թերացել : Բնակիչը փող չունի, գյուղապետարաններն էլ չեն պարտադրել: Օբյեկտիվ պատճառները նույնն են գրեթե բոլոր գյուղերի համար: Բայց մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է նշում անհասկանալի է, թե ինչու են էականորեն տարբերվում հարևանությամբ գտնվող գյուղերի հավաքագրումները: Մեկը 100 %-անոց ցուցանիշ ունի, մյուսը՝ շատ ցածր :
«Իրար հարևան համայնքներ են: Մեկը կատարել է 100 %, մյուսը 50 % է կատարել: Այստեղ կարելի է ասել, որ համայնքի աշխատակազմի աշխատանքի արդյունքն է: Ունեցանք սեփական եկամուտների հավաքագրման 80,9 %: Թերակատարումը բոլոր հարկատեսակները միասին կազմում է 534 մլն 105 հազ. դրամ: Թերակատարումը հիմնականում հողի հարկինն է, որը համայնքների եկամուտների գերակշիռ մասն է : Թերակատարվել է 112 մլն դրամի չափով »,-shnatnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը:
Անցած տարվանից պարտք մնացած գումարներն արդեն ձևակերպվում են որպես ապառք, որոնց չվճարված ամեն օրվա համար տուգանքներ են հաշվարկվում: Հիմա գյուղերում հավաքագրելու են պարտքերն ու ընթացիկ տարվա հարկերը: Եթե հավաքագրում չկատարվեց, համայնքը կզրկվի սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու հնարավորությունից:
« Եթե համայնքի բյուջեն չունենա միջոց , իր մոտ սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվելու, չի կարող իրականացվել, հայտ չի ընդունվի: Պետք է ունենաս գումար, որ համաֆինանսավորման քո բաժինը կատարես, պետությունն էլ իր մասնաբաժինը ֆինանսավորի »,- ասել է Լիպարիտ Մարտիրոսյանը:
Մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատավարձերի վճարման խնդիր չեն ունեցել, քանի որ դրանք վճարվում են պետական դոտացիաներից:Եվ այս տարի դոտացիոն հատկացումները ավելացել են: Անցած տարվա համեմատ Շիրակի մարզը 1 մլրդ 108 մլն դրամ ավելի դոտացիա կստանա: Հաշվարկը կատարվում է նոր չափորոշիչներով:
Աշխատողների թվով ու աշխատավարձի չափով հաշվարկվում է նաև պարգևատրման ֆոնդը, որի շուրջ քննադատություններն ու աղմուկը պետական բոլոր ոլորտներին է վերաբերում։ Շիրակի մարզպետարանի պարգևավճարների ֆոնդը ամբողջ 2020 թվականի համար կազմել է 95 մլն դրամ:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...