18:25 17.01.2021
2020 թվականի սեպտեմբերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամն իր գործընկերների և աջակիցների հետ օգնության է հասել Արցախյան պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների: Մինչև օրս Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքագրված հումանիտար բեռով 5 օդանավ է ուղարկվել Երևան: Այս մասին տեղեկացրին «Ազնավուր» հիմնադրամից։
«Ցանկանում ենք մեր հետևորդներին տեղեկացնել, որ «Ազնավուր» հիմնադրամը Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության (հագուստ, հիգիենայի պարագաներ, բժշկական/վերականգնողական պարագաներ) բաշխումն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, որոնք Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում անմիջականորեն աշխատում են տուժած ընտանիքների հետ։
Շահառու անձանց և ընտանիքներին խնդրում ենք դիմել իրենց բնակության կամ հարևան համայնքում գործող մեր գործընկեր կազմակերպությանը՝ այդ պահին հասանելի աջակցության փաթեթն ստանալու նպատակով։
Գործընկեր կառույցների և կազմակերպությունների թվում են`
«Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպություն / SPFA Arménie (ԱՀ, Ստեփանակերտ, Մաշտոցի 5; ք. Մարտունու թիվ 1 մանկապարտեզ, Գ. Նժդեհի 3);
«Տերյան» կենտրոն (Երևան, Տերյան 72, հեռ. 099424523):
«Բարի նպատակ» բարեգործական կազմակերպություն (Երևան, Էրեբունի համայնք, հեռ. 010 459330 կամ 099 459330);
«Իմ քայլը» հիմնադրամ (Արագածոտնի մարզ՝ Օշականի, Ոսկեվազի, Ոսկեհատի, Սասունիկի, Ագարակի, Կարինի մշակութային տներ; Արմավիրի մարզ՝ Մրգաշատի մշակութային տուն, Լոռու մարզ՝ Ստեփանավանի մշակույթի տուն);
«Գյումրին առանց տնակների» բարեգործական կազմակերպության շտաբ (Շիրակի մարզ, Գյումրի, N30 հիմն. դպրոց, Սալտիկով-Շչեդրինի 7);
Դիլիջանի համայնքային կենտրոն (Տավուշի մարզ, Դիլիջան, Մյասնիկյան 61)։
*** Տեղեկացնենք նաև, որ վերոնշյալ համայնքներից բացի, մեր հավաքագրած հումանիտար օգնությունը բաշխվել է նաև այլ մարզերում ու համայնքներում (Սյունիք, Վայոց Ձոր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ), որտեղ այս պահին բաշխման ենթակա խմբաքանակն սպառվել է։ Առաջիկայում հիմնադրամը կստանա և բաշխող կազմակերպություններին կփոխանցի օգնության նոր խմբաքանակ, ինչի մասին թարմացված ինֆորմացիա կտարածենք»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...