Ապօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Ապօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

12:10 18.01.2021

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Ծովագյուղի բնակիչներից մեկն էլ Սևանի բաժին կամավոր հանձնել է դարձյալ հանգուցյալ պապին պատկանած նռնականետ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 60 փամփուշտով։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Գավառի բաժիններում։ Կամավոր հանձնվել են «Կարաբին» և «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեններ, ինչպես և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ ու պայթուցիկ նյութ։

Քաղաքացիները ապօրինի պահվող «ՏՕԶ» և «Կարաբին» հրացաններ են հանձնել նաև ոստիկանության Արտաշատի և Կումայրիի բաժիններում։ Կումայրիի բաժին հանձնվել են նաև տարբեր տեսակի նռնակներ ու ինքնաձիգի 30-ից ավելի փամփուշտ։

Երևանում բնակվող 34-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արաբկիրի բաժին հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» հրացան ու 10-ից ավելի փամփուշտ։ Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել է մայրաքաղաքում բնակվող 67-ամյա մի տղամարդ։ Արդյունավետ էր նաև Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին է բերել հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփշտատուփ ու ինքնաձիգի 90 փամփուշտ։

Վերստին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP