20:05 29.06.2018
Զինծառայողների ապահովագրման հիմնադրամը, որի միջոցները ձևավորվում են աշխատողների 1000 դրամական պարտադիր հանգանակություններից, այս պահի դրությամբ կատարել է 537 միլիոն 300 հազար դրամի հատկացումներ, որոնց մեծ մասը եղել են միանվագ հատկացումները։ Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը։
Հատկացված բոլոր միջոցներից մոտ 100 միլիոն դրամը այն գումարն է, որ ամսական վճարումների տեսքով ստացել են զոհված զինծառայողների ընտանիքներն ու զինհաշմանդամները։ Ընդ որում՝ ինչպես հայտնում է հիմնադրամի կայքը, այս գումարները փոխանցվում են բանկային հաշվեհամարներով, որոնց վրա չեն կարող տարածվել վարկային պարտավորությունները. այս գումարներն, այսպիսով, անձեռնմխելի են։
Վճարված հատուցման գումարներ (դրամ) | ||||
Զոհված | I խմբի հաշմանդամ | II խմբի հաշմանդամ | Ընդամենը | |
Միանվագ | 340,000,000 | 60,000,000 | 35,000,000 | 435,000,000 |
Ամսական | 82,200,000 | 11,150,000 | 8,950,000 | 102,300,000 |
Ընդհանուր | 422,200,000 | 71,150,000 | 43,950,000 | 537,300,000 |
Արդեն հիմնադրամի շահառու հանդիսացող զինհաշմանդամների ու զոհված զինծառայողների ընտանիքների հատկացումներն, ըստ հիմնադրամի դրույթների, շարունակվելու են մինչև 20 տարի։ Հիմնադրամի կայքում ներկայացվել է նաև այն ամբողջ գումարը, որ դեռ պետք է վճարվի այդ շահառուներին։
20 տարվա ստանձնած պարտավորություններ | Հատուցման ենթակա գումար | |
Զոհված | 2,064,000,000 | 1,981,800,000 |
1-ին կարգի հաշմանդամ | 300,000,000 | 288,850,000 |
2-րդ կարգի հաշմանդամ | 287,700,000 | 278,750,000 |
Ընդհանուր | 2,651,700,000 | 2,549,400,000 |
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...
19:22 29.07.2025
Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆԱմառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։ ...
19:16 29.07.2025
Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...