12:16 22.01.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» վերտառությամբ հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։
Իր երդման խոսքում նախագահ Բայդենն ասաց․ «Մենք կրկին հասկացանք, ընկալեցինք, որ ժողովրդավարությունն անգին է։ Ժողովրդավարությունը փխրուն է։ Իսկ այս պահին, բարեկամնե՛րս, մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը գերիշխում է»։ Ինչպես շեշտեց նախագահ Բայդենը, վերջին մի քանի շաբաթները թույլ տվեցին հասկանալ, որ ժողովրդավարության կայացումը պահանջում է շարունակական ջանքեր նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ այն ունի մոտ երկուսուկես դարի պատմություն։
Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարության պայքարին ոչ այն պատճառով, որ մեզ մոտ այն կատարյալ է, այլ որովհետև մեզ հայտնի է, թե դրա պաշտպանության և պահպանման համար որքան աշխատանք է պահանջվում։ Այս գործում առանցքային են ամուր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու պահպանումը, օրենքի գերակայության ամրապնդումը, տնտեսական հնարավորության ապահովումը բոլորի համար և կրթության հասանելիության ընդլայնումը։ Այս գործընթացը պահանջում է միասնականություն, վճռականություն և համառություն՝ հաճախ հսկայական մարտահրավերների պայմաններում։
Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։
Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խորը և համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի։
Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար։
Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել դրանք։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չիճանաչում․ մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած
մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի
գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար»:
18:18 20.08.2025
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանըԿառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...
18:13 20.08.2025
Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասինՌոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...
17:52 20.08.2025
Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումներըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...
17:45 20.08.2025
Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...
17:38 20.08.2025
Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...