Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին

15:06 22.01.2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-19-ը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակն էր ծանոթանալ Սյունիքի տնտեսական իրավիճակին և քննարկել համագործակցության հնարավորությունները:

«Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած, բնականաբար ես, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է տեսնեի իրավիճակը և փորձեի հասկանալ, թե ինչ կարող ենք անել մենք՝ նախարարությունը, որպեսզի օգնենք հաղթահարել պատերազմի հետևանքները և պահպանել մարզի ամրությունը»,- ասել է Վահան Քերոբյանը։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերելու հնարավոր օժանդակություն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը  նախարարը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում այնտեղ փոփոխությունները տեսանելի կլինեն։

Սյունիքի մարզպետարանում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսական խնդիրները․ ոռոգման ջրի, անասնագոմերի կառուցման, կերային բազայի ապահովման, սնանկացած ընկերությունների առողջացման ու վերագործարկման և բազմաթիվ այլ հարցեր։

Վահան Քերոբյանը նշել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մեծ մասը պահանջարկ է ունեցել և պետք է ջանքեր գործադրել դրանք շարունակելու, նաև  ունենալու նոր՝ ավելի հասցեական, ավելի լավ ծրագրեր գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Մեր քաղաքականության առանցքը պետք է լինի բարձր արտադրողականությամբ և հնարավորինս խոշոր տնտեսությունների ստեղծումը, անհրաժեշտ է մեծացնել գրավչությունը դեպի խոշոր գյուղատնտեսությունը։ Բնականաբար, շատ մարդ չի կարող զբաղվել նման գյուղատնտեսությամբ, դրա համար պետք է ստեղծենք նաև բազմաթիվ այլ՝ ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, որպեսզի մարդիկ պարտադրված չլինեն զբաղվելու մանր գյուղատնտեսությամբ» – ասել է էկոնոմիկայի նախարարը։

Հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը, որոշվել է շատ կարճ ժամանակում բոլոր համայնքներից հավաքագրել առաջարկություններ, հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի նախարարությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի։

Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, «Գորիս» հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի հետ, այցելել «Լամաքս գրուպ» կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ՍՊԸ ֆերմերային տնտեսություն, «Սյունիք ֆուդ» ընկերություն։

Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել են կուտակված խնդիրները և դրանց լուծման ճանապարհին էկոնոմիկայի նախարարության աջակցության հնարավորությունները։ Նախարարը շեշտել է, որ խոչընդոտները պետք է վերացվեն գործարարների առջևից, նաև նշել, որ համայնքները պետք է ընկալեն գործարարներին որպես ներդրողներ և աշխատեն նրանց հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

18:18 20.08.2025

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

18:13 20.08.2025

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

Ռոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...

SHANTNEWS

18:00 20.08.2025

SHANTNEWS

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:52 20.08.2025

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:45 20.08.2025

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

17:38 20.08.2025

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...

BACK_TO_TOP