11:23 23.01.2018
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանական լսումներում մեկնաբանեց սննդամթերի շուկայում գնաճի՝ կոնկրետ կարագի թանկացման պատճառը միջազգային շուկայում: Նա նշեց, որ կարագի մասին երկար ժամանակ ասում էին,թե վնասակար է առողջությանը, խոլեստերին է պարունակում, սակայն անցած տարվա մայիս-հունիսին սկսեցին խոսել կարագի օգտակարության մասին, և հակառակը ուսումնասիրությունները պարզել են, ըստ Ջավադյանի ,որ բուսական ճարպերն են պարունակում կանցերոգեն նյութեր: Կարագի օգտակարությունը վերաբացահայտելուց հետո էլ կարագի գներն, ըստ կենտրոնական բանկի նախագահի,աճեցին:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչ մեթոդաբանությամբ է կատարվում գնաճի հաշվարկը: Փաշինյանի տվյալներով կարագը թանկացել է 41 տոկոսով, շխոզի միսը՝ 36 տոկոսով, գառան միսը՝ 28 տոկոսով կարտոֆիլը՝ 28 տոկոսով, սակայն էժանացել է կանաչեղենը ՝40 տոկոսով, պղպեղը ՝12.1 տոկոսով սխտորը ՝22 տոկոսով:
«Ճիշտ եմ հասկանում, որ մի նժարին դրել եք թանկացումները, մյուսին դրել եք էժանացումները և ստացել եք մի հատ թիվ, որ ՀՀ քաղաքացին ներկա գնաճի պայմաններում ստանալով 200 հազար դրամ ամսական ծախսի տարբերությունը կազմում է 5000 դրամ »,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
ԿԲ Նախագահը պատասխանեց, որ մեթոդաբանությունը ԱՎԾ-ինն է, որի համար հիմք են դարձել միջազգային մեթոադաբանությունները: Պատասխանելով պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցրին՝ արդյոք թոշակն ու աշխատավարձերը հարևան երկրներոմ բարձրացել են որտեղ,ըստ Ջավադյանի նշած տվյալների,գնաճի ավելի բարձր ինդեքս է գրանցվել, ԿԲ նախագահը պատասխանեց.
« Ես ձեզ վստահեցնում եմ,որ այդ ցուցանիշներով լավագույների մեջ ենք,եթե համեմատենք մեր միջին աշխատավարձը, կենսաթոշակի ու նպաստաների չափը Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի հետ, միանշանակ մեզ մոտ բարձր է»,- ասաց ԿԲ նախագահը:
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...