Լավրովն ու Զարիֆը խոսել են Ղարաբաղում պատերազմից հետո Անդրկովկասի ավելի լավ ապագայի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Լավրովն ու Զարիֆը խոսել են Ղարաբաղում պատերազմից հետո Անդրկովկասի ավելի լավ ապագայի մասին

12:59 27.01.2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հանդիպել է իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որն իր շրջագայության շրջանակում ավարտել է աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաքում և այժմ գտնվում է Երևանում։

Բազմաթիվ սուր թեմաների շարքում, որոնք նախարարները քննարկել են բանակցություններում, հատուկ ուշադրություն է դարձվել ավերիչ հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի վերականգնման խնդրին: Եզրափակիչ ասուլիսում կողմերը խոսել են ընդհանուր դիրքորոշմամբ. տարածաշրջանի պետությունները պետք է միավորեն իրենց ուժերը՝ Անդրկովկասում տնտեսական բարգավաճման անվտանգության գոտի ստեղծելու համար:

Մոսկվան և Թեհրանը նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փորձերը՝ փրկելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA), բայց սպասում են Միացյալ Նահանգների կառուցողական քայլերին: Եվ համավարակի տեսքով ընդհանուր սպառնալիքը երկու երկրների միջև համագործակցության մեկ այլ վեկտոր է բացել. Զարիֆը հայտարարել է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը հաջողությամբ գրանցվել է Իսլամական Հանրապետությունում, և այժմ Թեհրանը պատրաստվում է գնել և արտադրել այդ դեղը:

Հանդիպման մեկ այլ կարևոր արդյունք է դարձել տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը։

Ճգնաժամը հնարավորության վերածել

Իրանի նախարարն այս օրերին շրջայց է կատարում ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը: Զարիֆը հույս ունի  ստանալ Անդրկովկասի բոլոր երկրների աջակցությունը, որպեսզի ամրապնդի տարածաշրջանը տնտեսական ուժեղ կապերով: Դա, նրա կարծիքով, հնարավորություն կտա լիովին հաղթահարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցավալի հակամարտությունը և հետագայում կանխել նման սցենարների կրկնությունը:

Տարածաշրջանում սերտ համագործակցության հաստատման հնարավորությունները բացվեցին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության շնորհիվ, որը նոյեմբերի 9-ին դարձել է Ղարաբաղում խաղաղ կարգավորման հիմքը: Զարիֆը շեշտել է, որ Մոսկվայի օգնությամբ հնարավոր էր ճգնաժամից ելք գտնել տարածաշրջանային գործընկերության ոգով և բոլոր կողմերի շահերը հարգելով: «Մեր ընդհանուր անհանգստությունն այն էր, որ հակամարտությունը տեղի ունեցավ մեր հարևանությամբ, սրեց իրավիճակը, մարդիկ էին մահանում: Բայց կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը կարող է վերածվել ընդհանուր հնարավորության», – բացատրել է Իրանի արտգործնախարարը:

Լավրովն իր հերթին ողջունել է Իրանի ցանկությունը՝ օգնելու վերականգնել Ղարաբաղի տնտեսությունը, ինչպես նաև մտադրություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Մոսկվայի և Թեհրանի միջև այդ հարցի շուրջ: «Մենք կասկածներ չունենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն կմասնակցի ջանքերին, որոնք բխում են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին համաձայնագրերից, այս առումով արդեն կան հստակ ծրագրեր», – ասել է Ռուսաստանի նախարարը:

Նա ավելացրել է, որ այդ գործընթացին միանալու ցանկություն են հայտնում նաև այլ երկրներ, առաջին հերթին՝ Թուրքիան և Վրաստանը, բայց նաև եվրոպական պետությունները: «Այստեղ գլխավորն այն է, որ բոլոր արտաքին դերակատարները նախևառաջ մտածեն այն մասին, որ այժմ շատ կարևոր է ստեղծել և ամրապնդել, հուսալի և ամուր դարձնել այս տարածաշրջանի ապագա կյանքի տնտեսական հիմքը», – եզրափակել է ՌԴ արտգործնախարարը։

Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունը

Իր ողջույնի խոսքում Լավրովը շեշտել է, որ Մոսկվան առաջնային է համարում իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման համար գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փրկությունը: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Իրանը հետևողականորեն պնդում են բոլոր կողմերի, այդ թվում նաև ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի պայմանների կատարումը: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, զգալի ջանքեր է գործադրել միջուկային գործարքն ամբողջությամբ ձախողելու համար: Մասնավորապես, ագրեսիվ գործողություններ են տեղի ունեցել 2020 թ., երբ ԱՄՆ-ը ձգտում էր հասնել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձին:

Այժմ, Ջոզեֆ Բայդենի նոր վարչակազմի Սպիտակ տուն գալուն պես, ԱՄՆ ապակառուցողական դիրքորոշման փոփոխության հույսերը վերակենդանացել են: «Մենք Ջո Բայդենի թիմի կողմից բազմաթիվ հայտարարություններ ենք լսել, որոնք վերաբերում են նրա արտաքին քաղաքականության ծրագրերին: Այս ծրագրերի մեջ հայտարարվեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու մտադրության մասին: Եթե դա տեղի ունենա, մենք միայն կողջունենք», – ասել է նա:

Զարիֆն անմիջապես հորդորել է չմոռանալ Վաշինգտոնի կողմից խոսքի և գործի տարբերության մասին: Նա նշել է, որ Թեհրանը միայն կարձագանքի ամերիկացիների համապատասխան քայլերին: Մասնավորապես, Իրանը պատրաստվում է կատարել միջուկային գործարքի բոլոր պայմանները միայն ԱՄՆ-ի կողմից ապօրինի միակողմանի պատժամիջոցների վերացման պայմանով:

Լավրովը համերաշխություն է հայտնել իր գործընկերոջը և նշել, որ խնդրի հիմքում ընկած է Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունները չկատարելը: Դա հենց այն է, ինչը հանգեցրել է Իրանի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում կամավոր պարտավորություններից Իրանի հեռացմանը: Այնուամենայնիվ, Մոսկվան անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակով:

Այս կապակցությամբ Լավրովը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հինգ» մշտական ​​անդամ պետությունների, Գերմանիայի և Իրանի  ղեկավարների տեսակոնֆերանսի ֆորմատով հանդիպում անցկացնելու մասին, որը նվիրված կլինի JCPOA- ին: Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ դա դեռ ուժի մեջ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:21 12.08.2025

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP